Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


5th IMCA - Armenia ՀԱՅ ԲԺԻՇԿՆԵՐԻ 5-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ-ԱՐՑԱԽ՝ ՄԻԱՁՈՒԼՈՒՄ Ի ՓԱՌՍ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ

2019-07-09

ՀԱՅԱՍՏԱՆՍՓՅՈՒՌՔԱՐՑԱԽ ՄԻԱՁՈՒԼՈՒՄ՝ Ի ՓԱՌՍ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ կարգախոսով Հայաստանում մեկնարկեց հայ բժիշկների 5-րդ համագումարը։ Բացմանը ներկա էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի և Արցախի առողջապահության նախարարները, պետական այրեր, համագումարին մասնակից բժիշկներ։ Համագումարի նպատակն է մեկտեղել աշխարհասփյուռ հայության բժշկական, գիտական միտքը, փորձն ու կարողությունը։ Արդեն 5-րդ անգամ հայ բժիշկները հավաքվում են, քննարկում հայաստանյան առողջապահական ոլորտի խնդիրները, լուծումներ գտնում և իրենց ողջ ներուժը ծառայեցնում ի նպաստ Հայաստանի բժշկության զարգացմանը և առողջապահական համակարգի կատարելագործմանը։

Ավելի մանրամասն դիտեք տեսանյութում։


Միջոցառումներ