Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՈՍՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

2019-07-26

Լսողության թեթև իջեցումն անգամ կարող է լուրջ խոչընդոտ դառնալ երեխայի խոսքի և հոգեկան մյուս գործընթացների զարգացման համար: Երեխայի զարգացման ընթացքում դրսևորվող բարդություններից խուսափելու համար անհրաժեշտ է վաղ ախտորոշում, բժշկական հսկողություն և ռեաբիլիտացիա: <<Հավատ>> ՀԿ-ն հիմնադրվել է 1996 թվականին։ Այստեղ սովորում են խոսել լսողության խնդիր ունեցող մանուկները: Կենտրոնի առաքելությունն է խուլ եւ վատ լսող երեխաների ինտեգրացումը, վատ լսող երեխաների հայտնաբերումը, որակյալ լսողական սարքերով ապահովումը, բանավոր խոսքի զարգացումը, հանրակրթական դպրոցին պատրաստումը։ Կենտրոնի գործունեությանը Victoria Health News-ը ծանոթացավ հենց տեղում։

Մանրամասները՝ տեսանյութում։


Միջոցառումներ