Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


ՃԱՊՈՆԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐՆ ՈՒ ՄԵԹՈԴՆԵՐԸ ՀԱՍԱՆ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆ

2019-09-11

      Ֆանարջյան 55 հասցեում գտնվող «Բեսթ լայֆ» բժշկական կենտրոնն իր դռներն է բացում սրտանոթային խնդիրներ ունեցող անձանց առջև։ Կլինիկան գործելու է այն դաշտում, որտեղ կարող է նոր առաջարկներ անել։ Այստեղ իրականացվելու են սրտանոթային հիվանդությունների ախտորոշում, ստենտերի տեղադրում, փակ անոթների բացում և բժշկական այլ ծառայություններ։ Կենտրոնի գլխավոր բժիշկ Կարեն Համբարձումյանի խոսքով, այսօրվանից սկսած՝ Հայաստանում բացառիկ գին է սահմանվում․ «Բեսթ լայֆ» բժշկական կենտրոնում դեղապատ ստենտը կտեղադրվի 800 հազար դրամով և հավելեց, որ կենտրոնի բացման կապակցությամբ մինչեւ սեպտեմբերի վերջ կատարվելու են անվճար հետազոտություններ, և բժշկի ցուցումով խնդիր ունեցող հիվանդները կօգտվեն նաև «Հոլտեր քննության» ծառայությունից։


Բժշկական Նորություններ