Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է ՈՐՊԵՍ ԾԽԱԽՈՏԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՕՐ

2019-10-12

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` մարդկությունը սկսել է ծխել շուրջ 400 տարի առաջ: Պատմության մեջ առաջին անգամ ծխել սկսել է Ֆրանսիայի թագուհին` ծխախոտն օգտագործելով որպես գլխացավի դեղ: Տարիներ անց ծխախոտի վաճառքը դեղատներից անցավ խանութներ եւ տարածվեց: Այս չարիքի դեմ պայքարելու նպատակով 2004 թվականին Հայաստանը միացավ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) «Ծխախոտի դեմ պայքարի մասին» շրջանակային կոնվենցիային, որի նպատակն է ներկա և ապագա սերունդներին պաշտպանել մարդկանց առողջության համար ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության քայքայիչ հետևանքներից: Իսկ արդեն 2008 թվականից Հայաստանը հոկտեմբերի 12-ը նշում է որպես Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր:

Մանրամասները՝ տեսանյութում:


Բժշկական Նորություններ