Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ը ԱՆԵՍԹԵԶԻԱՅԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՆ Է

2019-10-16

1846 թվականի հոկտեմբերի 16-ին ամերիկացի ատամնաբույժ Թոմաս Մորթոնը կատարեց վիրահատություն՝ կիրառելով անզգայացումը, որը հետագայում մի կողմից թեթևացրեց մարդկանց ցավը, մյուս կողմից էլ հեշտացրեց բժիշկների աշխատանքը։ 20-րդ դարասկզբին էլ անզգայացումից տարանջատվեց և ձևավորվեց վերակենդանացումը՝ ինտենսիվ թերապիան։ Հետագայում բժշկության այս երկու ճյուղերը ձևակերպվեցին որպես մեկ գիտություն: ԵՊԲՀ անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի վարիչ Հարություն Մանգոյանի կարծիքով, առանց բժշկության այս ճյուղի չէր զարգանա ոչ վիրաբուժությունը, ոչ էլ հարակից գիտությունները։

Մանրամասները՝ տեսանյութում։


Բժշկական Նորություններ