Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


ԻՆՉՊԵ՞Ս ՍՏՈՒԳԵԼ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԻ ՊԻՏԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

ԻՆՉՊԵ՞Ս ՍՏՈՒԳԵԼ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԻ ՊԻՏԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

2019-12-02



Victoria Health  News-ը  եղել է Պատվաստանյութերի ազգային պահեստում և  ծանոթացել, թե ինչ պայմաններում են պահվում պատվաստանյութերը:

Ըստ ազգային օրացույցի16 անուն պատվաստանյութը պահվում է 6 սառնարան-սենյակում, որոնց  ջերմաստիճանը 2-8 աստիճան է:   Ազգային պահեստը սնուցվում է հատուկ գեներատորներով, որոնք սպասարկում են միայն սառնարան-սենյակներին:

Ազգային պահեստն ունի 2 սառնարան-մեքենա, որոնցում  ջերմաստիճանը նույնպես 2-8 աստիճան է:   Յուրաքանչյուր ամիս սառնարան-մեքենաները տեղափոխում են պատվաստանյութերը Երևանի 51 բուժկանխարգելիչ կազմակերպություն և 3 ամիսը մեկ` մարզային կենտրոններ ու Արցախ:

«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»- ի պատվաստանյութերի բաժնի պետ Ալմաստ Հարոյանն ասում է, որ  յուրաքանչյուր ներկրված պատվաստանյութ իր հետ ունի հատուկ ուղեկցող ջերմային և սառցային էլեկտրոնային  ինդիկատորներ: Այդ ինդիկատորի մեջ արձանագրվում է ճանապարհային  ողջ ինֆորմացիան, արդեն այստեղ իրենք այդ սարքը միացնում են համակարգչին և իմանում՝ թե որ երկրում ինչ ջերմաստիճան է եղել:  

Պատվաստվելիս՝ բուժաշխատողը պարտավոր է ցույց տալ պատվաստանյութի պիտանելիության ժամկետը: Եթե նշված է ամսաթիվ և տարեթիվ, ուրեմն՝ պիտանելի է նշված ամիսը ներառյալ, եթե նշված է  օրը, ուրեմն՝  տվյալ օրը ներառյալ:

Իսկ վերջում, ասենք, որ Հայաստանում է արդեն 70  հազար գրիպի պատվաստանյութի նոր խմբաքանակը:


Բժշկական Նորություններ