Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏԱՐԱԾՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ 50 ՄԻԼԻՈՆ ՄԱՐԴ ԳՏՆՎՈՒՄ Է ԿԱՐԱՆՏԻՆՈՒՄ

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏԱՐԱԾՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ 50 ՄԻԼԻՈՆ ՄԱՐԴ ԳՏՆՎՈՒՄ Է ԿԱՐԱՆՏԻՆՈՒՄ

2020-01-30

«Victoria Health News»-ը ներկայացնում է միջազգային մամուլի անդրադարձը կորոնավիրուսի շուրջ ընթացող զարգացումների վերաբերյալ   

«The Washington Post»

Չինաստանի առողջապահության պատասխանատուները նախազգուշացնում են, որ արագ տարածվող կորոնավիրուսով  հիվանդ մարդը կարող է վարակել դիմացինին նախքան ախտանիշների առաջացումը:  Կա մտավախություն, որ կարանտինը չի օգնի կանխելու հիվանդության տարածումը։ 17 քաղաք և 50 միլիոն մարդ այժմ գտնվում են կարանտինում, այս կերպ մասնագետները փորձում են կանխել համաճարակի բռնկումը, որն այժմ արդեն հասել է աշխարհի  11 երկիր: Մարդկանց տանը պահելու և այդ կերպ փոխանցման տեմպը դանդաղեցնելու նպատակով՝ Չինաստանը 3 օրով երկարաձգել է Լուսնային արձակուրդը։ Նշվում է նաև, որ Մոնղոլիան փակել է իր երկրի սահմանը Չինաստանի հետ:  Ըստ վերջին տվյալների՝ Չինաստանում  գրանցվել է կորոնավիրուսի 5997 և  մահվան 132 դեպք: Երեք  երկիր՝ Ֆրանսիան, Կանադան և Ավստրալիան, ուրբաթ օրը հաստատել են կորոնավիրուսի դեպքերը: Դեպքեր են գրանցվել  նաև Թաիլանդում, Թայվանում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Վիետնամում, Սինգապուրում, Մալազիայում և Նեպալում։

«CNBC»

Այն բանից հետո, երբ Չինաստանը նախորդ շաբաթ հրաժարվեց միջազգային առողջապահական արտակարգ իրավիճակների մասին հայտարարությունից, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)  ղեկավար Թեդրոս Ադանոմ Ղեբրիեսոսը գործուղվեց Պեկին ՝ չինացի պաշտոնյաների հետ հանդիպելու համար:

«South China Morning Post»

Վայրի կենդանիների առևտուրը Չինաստանում արգելվել է մինչև համաճարակի ավարտը, որի տարածումը սկսվել էր Վուհանի ծովամթերքների շուկայից, որտեղ վաճառում էին նաև վայրի կենդանիներ:

«LinkedIn»

Համաճարակների կանխարգելման կենտրոնի (CDC)  նախկին տնօրեն Թոմ Ֆրիդենը բարձրաձայնել է վերջին գիտական արդյունքների մասին, ըստ որոնց՝ չղջիկները ճանաչվել են որպես բռնկման հավանական աղբյուր։ Հաշվի առնելով վերջին զարգացումները, կորոնավիրուսը կարող է լինել ավելի քիչ մահացու, քան սուր շնչառական վարակները, բայց հնարավոր է ՝ ավելի վարակիչ է:


Բժշկական Նորություններ