Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


ԳԻՇԵՐԱՅԻՆ ՔՈՒՆԸ ՆՊԱՍՏՈՒՄ Է ԱՌԱՎԵԼ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՏԵՍՔ ՈՒՆԵՆԱԼՈՒՆ

ԳԻՇԵՐԱՅԻՆ ՔՈՒՆԸ ՆՊԱՍՏՈՒՄ Է ԱՌԱՎԵԼ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՏԵՍՔ ՈՒՆԵՆԱԼՈՒՆ

2020-02-04

     Մանչեսթերի համալսարանի կենսաբաններն ասում են, որ լավ գիշերային քունը իսկապես կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ օրվա դժվարություններին դիմակայելու հարցում։

     Ինչպես է մարդու՝ բիոլոգիական ժամացույցի մեխանիզմը պաշտպանում  օրգանիզմը

     Գիտական «Nature Cell Biology» ամսագիրը  հրապարակել է մկների վրա կատարված ուսումնասիրության արդյունքները, որտեղ բացատրվում է, թե ինչպես է մարդու՝ բիոլոգիական ժամացույցի մեխանիզմը պաշտպանում  օրգանիզմը, երբ մենք առավել ակտիվ ենք: Եվ քանի որ մենք գիտենք, որ ծերանալուն զուգահեռ մարդու բիոլոգիական ժամացույցը պակաս ճշգրիտ է, այս բացահայտումը, ըստ պրոֆեսոր Կարլ Կադլերի, հետագայում կարող է օգնել բացահայտելու ծերացման որոշ գաղտնիքներ: Այս հայտնագործությունը լույս է սփռում մարմնի արտաբջջային մատրիցի վրա, որն ապահովում է բջիջների կենսաքիմիական և կառուցվածքային միասնությունը հյուսվածքի ձևով, ինչպիսիք են` ոսկորները, մաշկը, ջլերն ու աճառային հյուսվածքները: Մարդու մարմնի կեսից ավելին ունի հյուսվածքային կառուցվածք, իսկ այս հյուսվածքներն իրենց հերթին կիսով չափ բաղկացած են կոլագենից, և գիտնականները վաղուց պարզել են, որ հյուսվածքները լիովին ձևավորվում են մինչև 17 տարեկան հասակը:

     Երբ բիոլոգիական ժամացույցի գեները վնասվել են, բարակ և հաստ մանրաթելերը պատահականորեն միավորվել են

     Հետազոտողները պարզել են, որ գոյություն ունի մանրաթելերի  երկու տեսակ` պարուրաձև կառուցվածք ունեցող կոլագեն, որի բջիջների միացությունից ձևավորում են հյուսվածքներ։

    Առաջին տեսակը  մոտ 200 նանոմետր տրամագիծ ունեցող խիտ մանրաթելերն են, որոնք միլիոնավոր անգամ ավելի փոքր են, քան քորոցը։ Դրանք չեն քայքայվում  և,  սկսած 17 տարեկանից, մնում են մարդու մարմնում ամբողջ կյանքի ընթացքում։

    Երկրորդ տեսակն ավելի նոսր, 50 նանոմետր տրամաչափ ունեցող մանրաթելերն են, որոնք օրվա ընթացքում քայքայվում են, բայց վերականգնվում են, երբ մենք հանգստանում ենք գիշերը:

    Կոլագենը ենթարկվել է մանրակրկիտ հետազոտության։ Գիտնականները հետազոտել են մկների մանրաթելերը լայնամասշտաբ մանրադիտակով. յուրաքանչյուր 4 ժամը մեկ 2 օրվա ընթացքում: Երբ մկների մոտ մարմնի բիոլոգիական ժամացույցի գեները հատուկ նպատակով վնասվել են, բարակ և հաստ մանրաթելերը պատահականորեն միավորվել են։

    Մարդու մարմնի բիոլոգիական ժամացույցը մարտկոցի նման է

    «Կոլագենը ապահովում է մարմնի կառուցվածքային մասը և հանդիսանում է սպիտակուցի ամենահարուստ աղբյուրը՝ ապահովելով մարմնի հյուսվածքային ամբողջականությունը, առաձգականությունն ու ուժը», - ասում է պրոֆեսոր Քադլերը։

    Վերջինիս խոսքով՝ ընդունված էր մտածել, որ մարդու հյուսվածքները  պետք է մաշվեն կյանքի ընթացքում, սակայն դա այդպես չէ:

    Մարդու մարմնի բիոլոգիական ժամացույցը մարտկոցի նման է, երբ մաշվում է, փոխարինվում է նոր տարրերով ՝ պաշտպանելով  մարմնի հյուսվածքները։ Այս հետազոտությամբ նաև պարզ է դառնում՝  թե ինչպես են ապաքինվում վերքերն ու ինչպես է մարդը ծերանում:


Բժշկական Նորություններ