Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՂԵԼ ԵՆ ԲԱՑԱՍԱԿԱՆ

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՂԵԼ ԵՆ ԲԱՑԱՍԱԿԱՆ

2020-02-04

     Օրեր առաջ  Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետությանը հատկացրեց կորոնավիրուսի ախտորոշման 200 թեստ:  

    Տեղեկացնենք, որ կորոնավիրուսի հետազոտությունը տևում է 3-ից 4 ժամ. նմուշներ է վերցվում պացիենտի քթից և կոկորդի խորխից: Այն արվում է պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով, որը Հայաստանում վաղուց է կիրառվում, սակայն տվյալ հետազոտության անցկացման համար պահանջվում են հատուկ թեստեր:

   ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդում է, որ  այս պահին հոսպիտալացված կասկածելի 6 պացիենտներից իրականացվել են նմուշառումներ՝ լաբորատոր հետազոտությունների նպատակով: Արդյունքում թե՛ գրիպի, և թե՛ կորոնավիրուսի նկատմամբ հետազոտությունները եղել են բացասական:

    Հիշեցնենք, այն պացիենտները, որոնց մոտ նկատվում են տվյալ ախտանշանները, հետազոտությունը կատարվում է անվճար:


Բժշկական Նորություններ