Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


COVID 19-Ի ԱԽՏԱՆՇԱՆՆԵՐԻՑ ԱՄԵՆԱԲՆՈՒԹԱԳՐԱԿԱՆԸ ՀԱԶՆ Է

COVID 19-Ի ԱԽՏԱՆՇԱՆՆԵՐԻՑ ԱՄԵՆԱԲՆՈՒԹԱԳՐԱԿԱՆԸ ՀԱԶՆ Է

2020-03-18

       Ինչպե՞ս բուժել COVID 19-ը

     Ռուսական RT հեռուստաալիքի եթերում ակադեմիկոս Ալեքսանդր Չուչալին հիշեցնում է,  որ կորոնավիրուսը շատ հայտնի վիրուս է  և մարդն իր կյանքում շատ անգամ է վարակվում. «Տարվա ընթացքում գրեթե 10 անգամ երեխան հիվանդանում է սուր շնչառական հիվանդություններով, իսկ դրանց մեջ 2-րդ տեղում կորոնավիրուսն է»: Անդրադառնալով նոր COVID 19 տեսակին՝ նշում է, որ այն ախտահարում է էպիթելային հյուսվածքները, շնչառական ուղիները, աղեստամոքսային և  իմունային համակարգերը:  Վիրուսը մտնում է օրգանիզմ վերին շնչուղիներով, առաջանում է հազ և տաքություն: Ախտանշաններից ամենաբնութագրականը հազն է:

     Ա. Չուչալինը առաձնացնում է հիվանդության զարգացման և դրան ուղեկցող ախտանշանների հետևյալ փուլերը.

     Առաջին փուլում, որը տևում է  7-9  օր, նկատվում է սովորական մրսածություն:

     Երկրորդ փուլում, (տևում է  9-14 օր) սկսվում է թոքաբորբ:

     Երբ այս փուլում բուժական միջոցներ չեն ձեռնարկվում, իրավիճակը սրվում է և մարդը չի կարողանում ինքնուրույն շնչել:

     Հիվանդությունն հաղթահարած մարդկանց մոտ  որպես հետևանք՝ նշում է ցածր իմունային համակարգը:

     Խոսելով REMDESIVIR նոր պրեպարատի մասին, ասում է, որ կենդանիների վրա փորձարկումը ցույց է տվել, որ կորոնավիրուսի SARS (2002 թ-ին ատիպիկ թոքերի բորբոքում) և MERS (2012 թ-ին մերձավորարևելյան ռեսպիրատոր սինդրոմ) պաթոգենների դեպքում ազդեցությունն արդյունավետ է: Այժմ կլինիկական փորձարկման է ենթարկվում COVID 19 դեպքում, նախնական արդյունքները կլինեն ապրիլից ոչ շուտ: Իսկ մինչ այդ խորհուրդ է տալիս լավ ողողել քիթն ու կոկորդը ծովային աղաջրով, օգտագործել նեբոլայզեր, որը լավ մաքրում է վերին շնչուղիները, իսկ երբ արդեն սկսվում է հազը՝  ընդունել այնպիսի դեղամիջոցներ, որոնք նշանակվում են բրոնխիալ ասթմայի ժամանակ: Ալեքսանդր Չուչալինը կանխատեսում է, որ մայիսին վիրուսը կնահանջի՝ պայմանավորված եղանակի տաքացմամբ:

     Շվեդիան դադարեցրել է թեստավորել բոլորին

     Շվեդիայի մի քաղաքացի տեսաուղերձով հայտնում է, որ իրենց երկրում  դադարեցրել  են թեստավորել բոլորին:  Նա ասում է, որ կառավարությունն այլևս չի թեստավորում գանգատներ ունեցող քաղաքացիներին, անգամ նրանց, որոնք շփում են ունեցել վարակակրի հետ, և խորհուրդ է տալիս մեկուսանալ: Նա մտահոգություն է հայտնում, որ այս կերպ Շվեդիայի կառավարությունը չի կարող ներկայացնել կորոնավիրուսով վարակվածների իրական թիվը, որովհետև մարդիկ միայնակ իրենց տներում կա՛մ կհաղթահարեն հիվանդությունը, կա՛մ էլ  կմահանան՝ չիմանալով թե ինչից:

      ԱՄՆ-ում 45 կամավոր ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ

      Մարտի 16-ին, Սիեթլի Kaiser Permanente Washington Health Research Institute հետազոտական ինստիտուտում 45 կամավոր  ստացավ պատվաստանյութ՝ կորոնավիրուսից պաշտպանության համար կլինիկական փորձարկումների համար: Պատվաստանյութն արվել է տաբեր դեղաչափերով առողջ մարդկանց: Այն մշակել են ԱՄՆ-ի Առողջապահության ազգային ինստիտուտը (NIH) և Moderna Inc. ընկերությունը: Ըստ  մասնագետների՝ պատվաստանյութի լիարժեք ներդրման համար կպահանջվի 12-ից մինչեւ 18 ամիս: MSNBC հեռուստաալիքի  լրատվական հաղորդման հյուրը՝ առաջին կամավորներից Ջենիֆեր Հելերը, պատմում է, որ պատվաստումից հետո իրեն շատ լավ է զգում:


Բժշկական Նորություններ