Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


ԻՆՉՊԻՍԻ՞Ն ԿԼԻՆԻ ԻՐԱՎԻՃԱԿԸ 3 ԱՄԻՍ, 6 ԱՄԻՍ ԵՎ 1 ՏԱՐԻ ՀԵՏՈ

ԻՆՉՊԻՍԻ՞Ն ԿԼԻՆԻ ԻՐԱՎԻՃԱԿԸ 3 ԱՄԻՍ, 6 ԱՄԻՍ ԵՎ 1 ՏԱՐԻ ՀԵՏՈ

2020-03-30

    Ըստ «Victoria health news»-ի՝  «Healthline.com» ամերիկյան բժշկական կայքը, վերլուծելով COVID-19-ի հետ կապված աշխարհում ստեղծված իրավիճակը և համադրելով մի շարք զեկույցներ՝ կանխատեսում է հետագա զարգացումները:

  •     Բազմաթիվ զեկույցները և համակարգչային մոդելավորումները ցույց են տալիս, որ առաջիկա ամիսների ընթացքում մենք ականատես կլինենք COVID-19-ի համաճարակի նոր զարգացող ալիքների:
  •       Ինքնամեկուսացումը չի կանգնեցնի հիվանդության տարածումը, սակայն կօգնի խնայել բժշկական ռեսուրսները և հնարավորություն կտա բժիշկներին փրկել ավելի շատ կյանքեր:
  •      Ողջ աշխարհի գիտնականներն ու բժիշկներն աշխատում են պատվաստանյութը ստեղծելու վրա, սակայն այս գործընթացը, հավանաբար, կպահանջի ավելի քան մեկ տարի:
  •      Մենք պետք է սովորենք պահպանել սոցիալական հեռավորությունը առաջիկա 1-ից 2 տարիների ընթացքում:

     Առաջիկա ամիսներին կլինեն COVID-19-ի  նոր ալիքների բռնկում

    Բազմաթիվ բիզնես-ընկերություններ, ուսումնական հաստատություններ դադարեցրել են իրենց աշխատանքները, անորոշ ժամկետով հետաձգվել են մասսայական բոլոր տեսակի միջոցառումները ողջ աշխարհով մեկ։ Միլիոնավոր մարդիկ անցել են ինքնամեկուսացման ռեժիմի` փորձելով դանդաղեցնել կորոնավիրուսի տարածումը։

    «The New York Times»-ում հրապարակված 100 էջանոց զեկույցում ներկայացվում են առաջիկա մեկ կամ մի քանի տարիների կանխատեսումները։ Թեև ծրագրի հեղինակները խոստովանում են, որ դժվար է կանխատեսել որևէ կոնկրետ իրավիճակ, սակայն պնդում են, որ առաջիկա ամիսներին հավանաբար ականատես կլինենք «հիվանդության նոր ալիքների բռնկման»։Կանխատեսումները հիմնված են տարբեր, այդ թվում Լոնդոնի Imperial College- ի կողմից մարտի 17-ին հրապարակված զեկույցի, ինչպես նաև առաջնագծում աշխատող բժիշկների կարծիքների  վրա:

     Ստեղծված իրավիճակը կտևի   12-18 ամիս

     Հիվանդության տարածումը դանդաղեցնելով `մենք կարող ենք որոշակիորեն ճնշել վիրուսը և թեթևացնել բժշկական գերծանրաբեռնված համակարգը: Չնայած ինքնամեկուսացումը և սոցիալական հեռավորության պահպանումը լավագույն ռազմավարությունն է համաճարակի այս բարդ օրերին, սակայն փորձագետները նշում են, պայքարի այս ձևը չի կանգնեցնում COVID-19- ի տարածումը, այլ պարզապես դանդաղեցնում է այն և որոշակիորեն թեթևացնում է հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը: Քանի որ պատվաստանյութի ստեղծման համար պահանջվում է մոտավորապես 18 ամիս, ամենայն հավանականությամբ, ստեղծված իրավիճակը կտևի ևս 12-18 ամիս: Լոնդոնի Imperial College-ի զեկույցում նշվում է, որ սոցիալական հեռավորության պահպանումը  պետք է տևի ամիսներ, ոչ թե շաբաթներ, որպեսզի գրանցվեն դրական արդյունքներ: Այնպես որ, ովքեր կարծում են, որ շուտով կվերադառնան իրենց բնականոն կյանքին, կարող են մոռանալ այդ մասին։

      500 000-ից  մինչև  2.2  միլիոն մահ ամբողջ աշխարհում

     Հնարավոր պատվաստանյութերի ստեղծման վրա աշխատում են բազմաթիվ երկրների գիտնականներ՝ մարդկանց վրա արագացված փորձարկումներ կատարելու միջոցով: Սակայն պատվաստանյութի՝ մարդու կյանքի համար անվտանգ լինելն ապացուցելու համար անհրաժեշտ են բժշկական փորձարկումներ, որոնք կտևեն 12-18 ամիս՝ նախքան պատվաստանյութերի զանգվածային կիրառումը։ Իսկ մինչ այդ, ըստ գիտնականների, հնարավոր է, որ գրանցվի 500000-ից մինչև 2.2 միլիոն մահ ամբողջ աշխարհում, քանի որ SARS-COV-2- ը՝ COVID-19- ի համար պատասխանատու վիրուսը, գրեթե 10 անգամ ավելի մահաբեր է, քան սեզոնային գրիպը, և դրա՝ անդադար մուտացիաների ենթարկվելու կարողությունը նույնպես գործոն կլինի COVID-19-ի շարունակական տարածման համար:


Բժշկական Նորություններ