Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


ԱՅՍ 5 ՄԹԵՐՔՆԵՐԸ ԿԱՄՐԱՊՆԴԵՆ ԻՄՈՒՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԵՎ ԿՊԱՇՏՊԱՆԵՆ ՎԻՐՈՒՍՆԵՐԻՑ

ԱՅՍ 5 ՄԹԵՐՔՆԵՐԸ ԿԱՄՐԱՊՆԴԵՆ ԻՄՈՒՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԵՎ ԿՊԱՇՏՊԱՆԵՆ ՎԻՐՈՒՍՆԵՐԻՑ

2020-04-05

     Մինչ տարբեր երկրներում  բժշկությունը փորձարկում է նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, որի ստեղծման համար պահանջվում են ամիսներ,  բժիշկներն առաջարկում են բարձրացնել իմունային համակարգը՝ որպես միակ լավագույն միջոց նոր կորոնավիրուսի դեմ պայքարում: «Victoria health news»-ը ներկայացնում է «Healtshots.com»  հնդկական բժշկական կայքում հրապարակված հոդվածը, ըստ որի՝ հաջորդիվ ներկայացվող 5  մթերքը    կամրացնեն   իմունային համակարգը և կպաշտպանեն  գրիպից, վիրուսներից ու մի շարք այլ հիվանդություններից: Ըստ կայքի՝ նախաճաշը պետք է լինի հագեցած և,  որ ամենակարևորն է, առողջ:  

     1.  Ցիտրուսային մրգեր

     Ցիտրուսային մրգերը՝  նարինջը, կիտրոնը և թուրինջը, հարուստ են վիտամին C- ով և հանքանյութերով, որոնք ամրապնդում են իմունային համակարգը և հայտնի են իրենց հակաբորբոքային և հակաօքսիդանտային հատկություններով, դրանով իսկ ապահովելով մաշկի անթերի տեսքը։ Դրանք նաև մանրաթելերի հիանալի աղբյուր են, ունեն ցածր կալորիականություն և նվազեցնում են երիկամային քարերի առաջացման ռիսկը:

      2. Պապայա

     Պապայան պարունակում է հակաօքսիդանտներ և ֆոտոսնուցիչներ,  որոնք օգտակար են սրտի համար: Այն նաև հակաքաղցկեղային ազդեցություն ունի։  Հում պապայան օգնում է պահել արյան մեջ շաքարի մակարդակը և խոլեստերինի ճիշտ քանակությունը, հարուստ է A, B, C և K վիտամիններով, պարունակում է օգտակար հանքանյութեր, ինչպիսիք են կալիումը, կալցիումը, պղինձը և մագնեզիումը: Գիտնականները նշում են, որ պապայան կարող է նվազեցնել սթրեսը մեծահասակների մոտ և բարձրացնել իմունիտետը։

     3. Կանաչ թեյ

     Կանաչ թեյը ոչ միայն էներգիայի աղբյուր է, այլ նաև օգտակար է ամբողջ օրգանիզմի համար։ Այն  կարող է լինել ձեր սննդակարգի անբաժանելի մասը, իր սնուցող և հակաօքսիդանտային հատկություններով օգնում է պահել արյան մեջ շաքարի մակարդակը և բարելավում է նյութափոխանակությունը: Կանաչ թեյը հարուստ է հանքանյութերով և օգնում է նիհարելուն:

     4. Մածուն

   Սպիտակուցներով հարուստ մածունը օգտակար է իմունիտետի համար, քանի որ այն վիտամին D-ի հիանալի աղբյուր է: Ենթադրվում է, որ այս կաթնամթերքը նվազեցնում է սրտային հիվանդությունների առաջացման  ռիսկը և օգնում քաշի նվազեցմանը: Հետազոտությունները ցույց են տվել, որ մածունը պարունակում է պրոբիոտիկներ և պաշտպանում է օրգանիզմը մրսածությունից։

     5. Ընկույզ և սերմեր

    Նուշը, ծիրանի կորիզը, հատիկեղենը, քունջութը և արևածաղկի սերմերը հարուստ են ցինկով, մագնեզիումով և օմեգա -3-ով, որոնք ամրապնդում են օրգանիզմը: Դրանք պարունակում են A, D, E և K վիտամիններ, որոնք լուծելի են ճարպերով և օգնում են կանխել վիրուսները և պայքարում են մրսածության դեմ:

   «Nutrients» ամսագրում հրապարակված ուսումնասիրության մեջ ասվում է, որ ընկույզը հարուստ  է սննդանյութերով, որոնք օգտակար են սրտանոթային համակարգի և նյութափոխանակության համար։

    Այս ամենից զատ, իմունիտետը բարձրացնելու և կորոնավիրուսի դեմ պայքարելու համար՝ «Healtshots.com»  կայքը խորհուրդ է տալիս կիրառել քրքում, նիիմի տերևներ, սխտոր, սպանախ, կոճապղպեղ, բրոկոլի, գազար, վարսակի ալյուր և մեղր:  


Բժշկական Նորություններ