Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


ՎԻՏԱՄԻՆ D-Ն ԿԱՐՈՂ Է ՕԳՆԵԼ ՊԱՅՔԱՐԵԼ COVID-19-Ի ԴԵՄ

ՎԻՏԱՄԻՆ D-Ն ԿԱՐՈՂ Է ՕԳՆԵԼ ՊԱՅՔԱՐԵԼ COVID-19-Ի ԴԵՄ

2020-04-08

     Ըստ «Victoria health news»-ի՝ «Medicalxpress.com» բժշկական կայքի փոխանցմամբ  Դուբլինի Trinity քոլեջի հետազոտողները հրապարակել են զեկույց՝  «Վիտամին D-ի պակասը և դրա հետևանքները COVID-19- ի դեմ պայքարում»:  Զեկույցում նշվում է, որ վիտամին D-ն կարևոր դեր ունի շնչառական վարակների կանխարգելման, հակաբիոտիկների օգտագործման անհրաժեշտության նվազեցման և իմունիտետի ամրապնդման գործում: 

     Ինչպե՞ս է արտադրվում վիտամին D- ն

    Վիտամին D-ն արտադրվում է մաշկի մեջ` օրական 10-15 րոպե արևի տակ անցկացնելով: Ամենաարդյունավետ ժամանակահատվածը մարտի վերջից մինչև սեպտեմբերի վերջ ընկած շրջանն է։ Ձմեռը նպաստավոր չէ  Վիտամին D-ի արտադրման համար։ Սակայն այս պակասը կարելի է լրացնել պատշաճ սնունդ ընդունելու միջոցով։ Վիտամին D-ի բնական աղբյուր է յուղոտ ձկնեղենը (սաղմոն կամ սկումբրիա) լյարդը, ինչպես նաև այնպիսի սննդամթերքներ, ինչպիսիք են հացահատիկը և կաթնամթերքը:

     Ըստ հետազոտության` 85-ից բարձր մեծահասակների 47% -ը ունի Վիտամին D-ի պակաս:

     Ովքե՞ր են ռիսկի խմբում

   Նրանք, ովքեր քիչ են արևի տակ անցկացնում կամ ոչ համարժեք քանակությամբ վիտամին D-ով հարստացված սնունդ են ընդունում, առավել վտանգված են, հատկապես հիմա, երբ կարանտինի հետևանքով ստիպված են մնալ տանը:

    Նրանք, ովքեր տառապում են ավելորդ քաշից կամ ֆիզիկապես ակտիվ չեն

    Նրանք, ովքեր ունեն ասթմա կամ թոքերի քրոնիկ հիվանդություն

    Վիտամին D- ն վաճառվում է  առանց դեղատոմսի: Ներկայիս ինքնամեկուսացման պայմաններում անհրաժեշտ է մեծացնել վիտամին D-ի ընդունումը։

    Ո՞րն է վիտամին D- ի ընդունման չափաբաժինը

   Հետազոտողները խորհուրդ են տալիս 50-ից բարձր բոլոր մեծահասակներին հավելումների տեսքով վիտամին-D  ընդունել ոչ միայն ձմռանը, այլև ամբողջ տարվա ընթացքում, հատկապես նրանք, ովքեր պասիվ ապրելակերպ են վարում և քիչ են զբոսնում արևի տակ։ Կայքը հիշեցնում է, որ  վիտամին D-ի պակասը հնարավոր է նաև լրացնել՝ ուտելով յուղոտ ձուկ, ձու, վիտամին D- ով հարստացված հացահատիկային սնունդ կամ կաթնամթերք։


Բժշկական Նորություններ