Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Շաքարային դիաբետ․ ռիսկի գործոններ, ախտանշաններ, հետեւանքներ

Շաքարային դիաբետ․ ռիսկի գործոններ, ախտանշաններ, հետեւանքներ

2022-05-20

  Շաքարային դիաբետը քրոնիկ հիվանդություն է, որն ի հայտ է գալիս ենթաստամոքսային գեղձի ոչ բավարար քանակությամբ ինսուլին արտադրելու դեպքում կամ, երբ օրգանիզմը չի կարողանում յուրացնել ինսուլինը, որն էլ առաջացնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացում:

  Լինելով հաշմանդամության հանգեցնող ծանր բարդություններ առաջացնող քրոնիկ հիվանդություն՝ շաքարային դիաբետը 21-րդ դարի բժշկության ամենամեծ խնդիրներից մեկն է:

ԱՀԿ մոտեցումների համաձայն՝ շաքարային դիաբետի առավել նշանակալի ռիսկի գործոններն են.

  • ընտանեկան պատմությունը
  • անառողջ սնուցումը
  • թերակտիվությունը
  • ալկոհոլի վնասակար ազդեցությունը
  • ծխախոտի օգտագործումը
  • ավելորդ քաշը
  • արյան բարձր ճնշումը

Դիաբետի ախտանշաններն են՝

  • Հաճախամիզությունը
  • Ծարավի հաճախակի զգացումը
  • Սովի հաճախակի զգացումը
  • Քաշի կորուստը
  • Տեսողության փոփոխությունը
  • Հոգնածությունը

Դիաբետը չբուժելու դեպքում ինչ հիվանդություններ են առաջանում

  • Կուրություն
  • Երիկամային անբավարարություն
  • Սրտի կաթված
  • Գլխուղեղի կաթված
  • Ստորին վերջույթների անդամահատում

Առողջ ապրելակերպի քարոզչությունը հիվանդության կանխարգելման համակարգի հիմքն են: 


Բժշկական Նորություններ