Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Ինչպե՞ս դիմակայել շոգին

Ինչպե՞ս դիմակայել շոգին

2022-06-13

  Ամառային եղանակը,  մարդու օրգանիզմի վրա բարերար դրական ազդեցության հետ մեկտեղ, կարող է առաջացնել առողջական վիճակի տարաբնույթ  խանգարումներ:

Ստորև կներկայացնենք խորհուրդներ, որոնք կօգնեն  ձեզ դիմակայել շոգին:

  • Խուսափե՛ք արևի ուղիղ ճառագայթներից` հատկապես ժամը 12:00-ից 17:00-ն մի մնացեք դրսում,
  • հնարավորինս պաշտպանվե՛ք  ուլտրամանուշակագույն ճառագայթումից` կրելով գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագնել սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց, ցանկալի է բամբակյա կտորից հագուստ,
  • օգտագործե՛ք սովորականից շատ հեղուկներ (օրական շուրջ 3 լիտր), հատկապես ջուր, թան, առանց շաքարի բնական հյութեր և թեյ։  Սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններ ունեցող անձինք հեղուկներ պետք է ընդունեն իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո,
  • ցանկալի է հրաժարվե՛ք կծու, յուղոտ կերակուրներից, նախընտրեք ավելի թեթև, դյուրամարս սնունդ, օգտագործեք շատ մրգեր և հում բանջարեղեն,
  • չչարաշահեք կոֆեին և շաքար պարունակող ըմպելիքները` թե տաք, թե սառը վիճակում,
  • անհրաժեշտ է ամենօրյա աշխատանքները կատարեք  օրվա համեմատաբար զով ժամերին, ցերեկային ամենաշոգ ժամերին խուսափել բացօթյա տարածքում ծանր ֆիզիկական աշխատանքից:


Բժշկական Նորություններ