Հոկտեմբերի 5-7 Երևանում տեղի ունեցավ ԱԱԲԹ-ների (արագ արձագանքման բժշկական թիմեր) 2022 թ-ի 5-րդ գլոբալ հանդիպումը, որը կխթանի Հայաստանում հանրային առողջապահության համակարգի հետագա զարգացմանն ուղղված ազգային ջանքերը: Ներկա էին շուրջ 600 մասնակից՝ ավելի քան 100 երկրից և կազմակերպությունից: «Հայաստանն ուրախ է հյուրընկալել Արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպման ներկայացուցիչներին:
«Հաշվի առնելով վերջին տասնամյակների ընթացքում բազմաթիվ արտակարգ իրավիճակների հետ կապված մեր փորձը` սկսած 1988 թ-ի սարսափելի երկրաշարժից, որը խլել է մինչև 25 հազար մարդու կյանք, մինչև 2020 թ-ի պատերազմը ԼՂ-ում և վերջին էսկալացիան, որը թիրախավորել է ՀՀ բնակավայրերը` պատճառ դառնալով մարդկային կյանքերի կորուստների։ Մեզ համար ԱԱԲԹ-ները առողջապահական ավելի լայն էկոհամակարգի կարևոր մաս են, և մենք երախտապարտ ենք ԱՀԿ-ին, մեր առողջապահական ու զարգացման բոլոր գործընկերներին իրենց փորձը կիսելու և տարածաշրջանային ու գլոբալ համագործակցության հարթակ ստեղծելու համար` օգնելով մեզ սովորել մյուսներից և կիսվել մեր փորձառությամբ»,-ողջունելով ներկաներին ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նշենք, որ Հայաստանի արագ արձագանքման ազգային
բժշկական թիմը ստեղծվել է 2021 թ-ին ՀՀ առողջապահության նախարարության հովանու ներքո:
Այդ պահից ի վեր ԱԱԲԹ ձևավորման գործընթացում զգալի առաջընթաց է գրանցվել. այն առաջնահերթություն
է երկրի համար։
Արագ արձագանքման բժշկական թիﬔրի նպատակն է հրատապ օգնություն տրամադրել առողջապահական արտակարգ իրավիճակների, բնապահպանական աղետների և հակամարտությունների արդյունքում տուժած մարդկանց:
Ի՞նչ է արագ արձագանքման բժշկական թիմը
Արագ արձագանքման բժշկական թիﬔրի դերը երբեք այնքան չի կարևորվել, որքան այսօր, երբ համաճարակները, աղետները և հակամարտությունները ﬕլիոնավոր մարդկային կյանքեր են խլում: ԱԱԲԹ-ները կազմում են համաշխարհային առողջապահական աշխատուժի կարևոր մասը և ունեն հատուկ դերակատարում: Դրանք առողջապահական համակարգի մասնագետների խմբեր են (բժիշկներ, բուժքույրեր, բուժակներ և այլն), որոնք բուժօգնություն են ցուցաբերում արտակարգ իրավիճակներից կամ աղետներից տուժած մարդկանց: Նրանք աշխատում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և վերջինիս գործընկերների կողﬕց սահմանված դասակարգման և նվազագույն չափորոշիչներին համապատասխան, դեպքի վայր են ժամանում պատրաստված և ապահովված՝ չծանրաբեռնելով ազգային համակարգը: Արագ արձագանքման բժշկական թիﬔրն անսպասելի տարերային աղետներին արձագանքելու երկարամյա պատմություն ունեն: ԱԱԲԹ-ները պատմականորեն ունեցել են վնասվածքների բուժօգնության և վիրաբուժական ուղղվածություն, սակայն էբոլան ընդգծեց ԱԱԲԹ-ների նշանակությունը համաճարակին և այլ արտակարգ իրավիճակներին արձագանքելու գործում:
Ինչո՞ւ է կարևորվում արագ արձագանքման թիմերի նախաձեռնությունը
Նախաձեռնության նպատակն է ապահովել, որ արտակարգ իրավիճակների ժամանակ բուժօգնության կարիք ունեցող մարդիկ հնարավորինս շուտ ստանան աﬔնաբարձր որակի օգնություն: ԱԱԲԹ նախաձեռնության նպատակն է բարելավել ազգային և ﬕջազգային արագ արձագանքման բժշկական թիﬔրի կողﬕց բժշկական ծառայությունների ժամանակին ցուցաբերումը և դրանց որակը, ինչպես նաև ընդլայնել ազգային առողջապահական համակարգերի կարողությունները՝ ղեկավարելու աղետի, բռնկման կամ այլ արտակարգ իրավիճակներից անﬕջապես հետո այս արձագանքի ակտիվացման և համակարգման աշխատանքները: Թիﬔրում պետք է նեգրավված լինեն նաև հանրային առողջապահության մասնագետներ, և պետք է նախատեսվի նյութատեխնիկական (լոգիստիկ) աջակցություն: Վերջիններս կարող են ընդգրկված լինել ԱԱԲԹ-ում կամ կազմավորվել որպես առանձին՝ հանրային առողջության կամ լոգիստիկ հարցերով արագ արձագանքման խմբեր:
Ինչպե՞ս է աշխատում ԱԱԲԹ նախաձեռնությունը
Արտակարգ իրավիճակներում խիստ կարևոր է, որպեսզի ճիշտ հմտություններ ունեցող թիմը ժամանակին հասնի ճիշտ վայրը: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ԱԱԲԹ-ի դասակարգման ցուցակի՝ բոլոր ԱԱԲԹ-ները պետք է հստակ սահմանեն իրենց ծառայությունները և հմտությունները: Աղետներից կամ հանրային առողջության ոլորտում արտակարգ իրավիճակներից տուժած բնակչությունը պետք է ստանա որակյալ բուժօգնություն՝ համապատասխան որակավորում ունեցող մասնագետների կողﬕց և հստակ սահմանված չափանիշների համաձայն: ԱՀԿ ԱԱԲԹ-ների նախաձեռնության համար պարտադիր է, որպեսզի բոլոր թիﬔրը և վերջիններիս անդամները ունենան իրենց երկրում գործունեություն իրականացնելու լիցենզիա, ունենան իրենց մասնագիտական ոլորտում բժշկական սխալի կամ ծառայողական անփութության համապատասխան ապահովագրություն, գրանցված լինեն (և ունենան լիցենզիա) ազգային համակարգող մարմնում և առաջատար ﬕջազգային գործակալությունում: Բարդ ﬕջավայրերում աշխատելը ենթադրում է ﬕ շարք խնդիրներ, որոնք պահանջում են ճկունություն և հարմարվողականություն: ԱԱԲԹ-ները կարող են տեղակայվել որպես ամբողջական (ստանդարտացված) կամ առանձին (մոդուլային) ﬕավորներ՝ ըստ արտակարգ իրավիճակներում ծագած կարիքների և անհրաժեշտ կարողությունների ու հնարավորությունների առկայության:
Հավելենք, որ ԱԱԲԹ հաջորդ՝ 6-րդ հանդիպումը տեղի
կունենան 2 տարի անց: