Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Ինչպե՞ս հաղթահարել սթրեսը

Ինչպե՞ս հաղթահարել սթրեսը

2022-03-18

Ի՞նչ է սթրեսը

  Սթրեսը մարդու «ունիվերսալ» հարմարողական ռեակցիան է  բարդ կամ վտանգավոր  կամ անորոշ իրավիճակին, երբ հնարավոր չէ կիրառել նախկին փորձը:  Այլ կերպ ասած, օրգանիզմի պաշտպանական պատասխանն է վտանգին, որն ուղեկցվում է նյարդային, իմուն, սրտանոթային և մկանային համակարգերի մոբիլիզացմամբ և հոգեկան լարվածությամբ:

  Հոգեբան Խաչատուր Գասպարյանը թվարկում է այն հիմնական նշանները, որոնց առկայության դեպքում կարող եք հասկանալ, որ սթրեսի ազդեցությունը դուրս է  եկել ձեր վերահսկողությունից: Երբ դյուրագրգիռ եք, ունեք քնելու դժվարություններ, անկարող եք կյանքից հաճույք ստանալ, ունեք ախորժակի խանգարում, կան խնդիրներ՝ հարաբերություններում և մարդկանց հետ հաղորդակցվելիս, դժվարանում եք մտածել կառուցողական  և ունեք կենտրոնացման խնդիրներ: Սրանք այն նշանններն են, որոնք վկայում են այն մասին, որ մարդը չի կարողանում վերահսկել սթրեսը:

Ի՞նչ անել

  Հոգեբանը խորհուրդ է տալիս   նման դեպքերում  սահմանափակել լրատվամիջոցներից և այլ հարթակներից օգտվելու ժամանակը: Այսօր տեղեկատվական հոսքերի մեծ քանակը, որոնցում շատ է բացասական ինֆորմացիան,  ևս առաջացնում է սթրես: Բազմաթիվ հարթակների, ԶԼՄ-ների, սոցիալական մեդիայի միջոցով ստացած տեղեկությունների պատճառով առաջացած սթրեսը բնորոշվում է որպես տեղեկատվական սթրես:  Երեկոյան խուսափեք  տագնապային ֆիլմեր դիտելուց. տագնապի զգացողությունների դեպքում կիրառեք շնչառական վարժություններ, ֆիզիկական ակտիվություն, իրականությունն ընդունեք  ցանկալի և անցանկալի բոլոր կողմերով, պլանավորեք քայլերն առաջիկայի համար՝ տարանջատելով անելիքները:


Արթ