Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Հետկովիդային ինկրուստացիոն (նեկրոտիկ) ցիստիտ

Հետկովիդային ինկրուստացիոն (նեկրոտիկ) ցիստիտ

2022-06-22

  Բժշկագիտության մեջ արդեն իսկ լայնորեն կիրառվում է հետկովիդային համախտանիշ տերմինը, որի մեջ մտնում են 55   ախտանիշ:

  Հետկովիդային ինկրուստացիոն  ցիստիտի մասին «Victoria health news»-ը զրուցել է ուրոլոգ, անդրոլոգ  Գոռ Շադյանի հետ:

  Նշենք, որ ինկրուստացիոն (նեկրոտիկ) ցիստիտը առաջին անգամ նկարագրվել է 1914 թ-ին: 1925 թ-ին հաստատվել է, որ պատճառը ուրեազա սինթեզող  բակտերիաներն են, 1986 թ-ին հաստատվել , որ հիմնական հարուցիչը Corynebacterium urealyticum-ն է:

  Գոռ Շադյանի խոսքով, COVID-19 ծանր ընթացքով պացիենտների բուժումը ստացիոնարում բարձրացնում է ԻՆԿՐՈՒՍՏԱՑԻՈՆ  ՑԻՍՏԻՏԻ զարգացման ռիսկը: Հիմնական հարուցչի (Corynebacterium urealyticum) հայտնաբերումը բարդացած է՝ պայմանավորված ցանքսի երկարատև ընթացքով, ինչպես նաև հատուկ միջավայրեր կիրառելու անհրաժեշտությամբ: Բարեհաջող բուժման գրավականն, ըստ բժշկի,  համալիր մոտեցումն է՝ հակաբիոտիկի ճիշտ ընտրությունը, ինկրուստացիաների էնդոսկոպիկ հեռացումն ու մեզի թթվայնեցումը:

Ռիսկի գործոններն են՝

  • Իմունոսուպրեսիա (օրինակ՝ դեքսամետազոն),
  • Երկարատև հոսպիտալիզացիա,
  • Հակաբիոտիկոթերապիա,
  • Ուրոլոգիական մանիպուլյացիաներ, կաթետերիզացիա:

Ի՞նչ մեխանիզմներով է  ազդում  COVID 19-ը ուրիոթելի վրա

  • SARS-Cov-19 ունի ԱՓՖ-2 ընկալիչային խնամակցություն,
  • Միզապարկը և երիկամի պրոքսիմալ ոլորուն խողովակներն ունեն ԱՓՖ-2 ընկալիչներ,
  • Հնարավոր է նաև SARS-Cov-19-ով պայմանավորված միզապարկի պատի արյունամատակարարման խանգարում, տեղային էնդոթելիտ՝ բարդացած տարբեր տրամաչափի անոթների թրոմբոզներով։

COVID19-ով  պացիենտների բուժումը և  ինկրուստացիոն ցիստիտի առաջացման ռիսկերը

  • Բուժում դեքսամետազոնով (իմունոսուպրեսիա),
  • Երկարատև հոսպիտալիզացիա (առավել քան 7 օր),
  • Հակաբիոտիկոթերապիա,
  • Միզապարկի երկարատև կաթետերիզացիա,
  • Միզապարկի պատի իշեմիա, բորբոքում։

Ինչպե՞ս են ախտորոշում ինկրուստացիոն ցիստիտը

  • Մեզի ընդհանուր հետազոտություն,
  • Մեզի ցանքս,
  • ՊՇՌ մեթոդ,
  • Ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ)
  • Ցիստոսկոպիա, բիոպսիա

Ինչպե՞ս են  բուժում  ինկրուստացիոն ցիստիտը

  • Համակարգային հակաբիոտիկոթերապիա
  • Մեզի թթվայնեցում պերօրալ պրեպարատներով
  • Մեզի թթվայնեցում միզապարկի իրիգացիայի միջոցով, լիմոնաթթվի հիմքով լուծույթներ:

Հետկովիդային ինկրուստացիաների էնդոսկոպիկ բուժում

  • Տուլիումական
  • Հոլմիական լազեր
  • Բիպոլյար
  • Մոնոպոլյար
  • Սառը մեթոդ


Հարցազրույցներ