Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


«Դրանով մենք կկանխենք  առողջապահական համակարգի ծանրաբեռնումը». Երվանդ Մանուկյան

«Դրանով մենք կկանխենք առողջապահական համակարգի ծանրաբեռնումը». Երվանդ Մանուկյան

2020-05-14

     «Այն պացիենտներին, որոնց վիճակը ծայրահեղ չի  միանշանակ կարելի է բուժել  տան պայմաններում»,- «Victoria health news»-ի հետ զրույցում ասաց Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի պատվավոր դոկտոր, վարակաբան Երվանդ Մանուկյանը՝  նշելով, որ  հիվանդանոցային բուժման ժամանակ կան բազմաթիվ բացասական հետևանքներ. «Առաջինը՝ տնտեսապես շատ ավելի թանկ է, երկրոդը՝ արդարացված չի այդպիսի պացինետների հիվանդանոցային հսկողությունը, քանի որ հիվանդանոցը ինքնին շատ հաճախ հանդիսանում է ինֆեկցիայի ռեզեռվուար,  և այդ ինֆեկցիաները, որպես կանոն, լինում են ավելի ագրեսիվ և  բազմադեղակայուն, հետևաբար՝ հիվանդանոցներից  պետք է մաքսիմալ խուսափել»:

     Նա վստահ է, տնային բուժումը  հնարավոր է լիարժեք իրագործել պատճաշ մասնագիտական հսկողության դեպքում.  «Դրանով մենք կկանխենք և՛ առողջապահական համակարգի ծանրաբեռնումը, և՛ կունենանք բավականին բարձր արդյունավետություն»:

     Նրա կարծիքով, տնային բուժման ժամանակ  հսկողությունը պետք է իրականացնի   առաջնային օղակը, այսինքն՝ պոլիկլինիկաներն ու ամբուլատոր ծառայությունները: Եվ քանի որ  COVID 19-ը  նոր է   ինչպես հասարակության, այնպես էլ բժիշկների համար, պետք է ստեղծել բարձր մասնագիտական խորհրդատվական կենտրոն. «Վստահ եմ, որ բժիշկների մոտ էլ  բազմաթիվ հարցեր են առաջանում, հետևաբար, եթե հսկողությունն իրականացնեն  առաջնային օղակի բժիշկները, պետք է  գործի այնպիսի բարձր մասնագիտական խորհրդատվական կենտրոն,  որ  տան պայմաններում վերահսկողություն և բուժում իրականացնող բժիշկը  անհրաժեշտության դեպքում կարողանա մասնագիտական խորհրդատավություն  ստանալ ավելի պրոֆեսիոնալ մասնագետներից»:

     Հիշեցնենք, որ ապրիլի 30-ի կառավարության նիստին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասել էր, որ  հավանաբար շուտով կանցնեն ասիմպտոմ դեպքերին, շատ թեթև քաղաքացիներին  չհոսպիտալացնելու ռազմավարությանը։


Բժշկական Նորություններ