Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


ՎԻՏԱՄԻՆ D-Ն ՆՎԱԶԵՑՆՈՒՄ Է ՄԱՀԱՑՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ

ՎԻՏԱՄԻՆ D-Ն ՆՎԱԶԵՑՆՈՒՄ Է ՄԱՀԱՑՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ

2020-05-19

   Վիտամին D-ի անբավարարությունը առկա է սուր շնչառական խանգարումներ ունեցող հիվանդների 90%-ի մոտ: Վիտամին D-ի քրոնիկ անբավարարությունը առաջացնում է թոքերի ֆիբրոզ: Այն կապված է նաև սրտանոթային հիվանդությունների, շաքարախտի հետ։

     Ըստ «Victoria health news»-ի՝ «Newsmedical.net» կայքի փոխանցմամբ՝  2020 թ-ի մայիսին «medRxiv»-ում հրապարակվել է նոր ուսումնասիրություն, ըստ որի՝  վիտամին D-ն կարող է օգնել հաղթահարել  COVID-19-ի հետևանքով առաջացած բարդությունները։

    Ընթացիկ ուսումնասիրության նպատակն է  պատճառահետևանքային կապ գտնել վիտամին D-ի մակարդակի և COVID-19-ի հետևանքների միջև ՝ հաշվի առնելով վարակակիր երկրների աշխարհագրական տեղադիրքը։ Համաշխարհային զեկույցներից պարզ է դարձել, որ վիրուսի տարածման և մահացության ցուցանիշները զգալիորեն կապված են տարածաշրջանի հետ:

     Վիտամին D-ի սեզոնային անբավարարությունը  առաջանում է բարեխառն գոտիներում

    Վիտամին D-ն ներգրավված է թե՛ կալցիումի նյութափոխանակության և, թե՛ իմունային համակարգը կարգավորելու պրոցեսներում: Քանի որ վիտամին D-ն մաշկի մեջ արտադրվում է արևի լույսի միջոցով, դրա սեզոնային անբավարարությունը կարող է առաջանալ բարեխառն գոտիներում:

   Վիտամին D-ի ցածր մակարդակը կապված է ծերության, մուգ մաշկի, արևի լույսի ազդեցության ցածր մակարդակի և ոչ ճիշտ սննդակարգի հետ: Օրինակ, Իտալիայում, որտեղ գրանցվեցին Covid19-ի հետևանքով մահացության ամենաբարձր ցուցանիշները, նույնպես դիտվում է վիտամին D-ի անբավարարության ամենաբարձր մակարդակը:  Այստեղ 60-ից 80 տարեկան կանանց 76%-ի մոտ առկա է վիտամին D-ի պակաս, ինչպես նաև հիվանդների 82%-ը ունեցել են առողջական տարբեր խնդիրներ։ Իսկ  հարավային շատ երկրներում գրանցվել են վիրուսի բռնկումներ, սակայն ավելի մեղմ հետևանքներով։

    Վիտամին D-ի համապատասխան մակարդակ կա հարթավայրային երկրներում

   Կանադայում, Գերմանիայում, Ճապոնիայում և Հարավային Կորեայում մինչև 2020 թ-ի ապրիլի 28-ը գրանցված վիրուսի դեպքերը ավելի թեթև ընթացք են են ունեցել, քանի որ  հարթավայրային այդ երկրներում դիտվում է վիտամին D-ի համապատասխան մակարդակ: Գործոնները, որոնք խոչընդոտում են օրգանիզմում վիտամին D-ի անհրաժեշտ մակարդակի հասնելուն, մեծ տարիքն է, մարդու վարքագիծը (օրինակ ՝ արևի լույսից խուսափելը կամ արևապաշտպան հագուստի մշտական ​​օգտագործումը), դիետիկ սնունդը կամ որոշ դեղամիջոցների ընդունումը, նպաստում են մահացության բարձր ցուցանիշներին։    

     Պատմական ակնարկ

    Իսպանական գրիպի համաճարակի ժամանակ, երբ մահացավ 50-100 միլիոն մարդ, Հյուսիսային Եվրոպայում և ԱՄՆ-ում գրանցվել էր վիտամին D-ի ամենացածր մակարդակը: Այն ժամանակ անհայտ պատճառներով բժիշկները խորհուրդ էին տալիս արևի տակ ավելի շատ ժամանակ անցկացնել։ Հետաքրքրական է, որ միակ ժամանակահատվածը, երբ չեն գրանցվել համաճարակներ և գրիպի նոր շտամներ, 1920-ից մինչև 1957 թթ ընկած ժամանակահատվածն էր, շուրջ 27 տարի,  ինչը պատմության մեջ միակ շրջանն է, երբ տեղի է ունեցել վիտամին D-ի լայնածավալ լրացում:

    Հիշեցնենք, որ COVID-19-ը առաջացնում է սրտի մկանների վնասվածքներ, ինչպես նաև սրտանոթային երկարատև խնդիրներ, այսպիսով մեծացնելով մահացության հավանականությունն այն հիվանդների մոտ, ովքեր արդեն իսկ ունեն նշված առողջական խնդիրները:


Բժշկական Նորություններ