Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


«ԱՍԻՄՊՏՈՄ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ՀԱԶՎԱԴԵՊ Է ՓՈԽԱՆՑՎՈՒՄ». ԱՀԿ ՊԱՇՏՈՆՅԱ

«ԱՍԻՄՊՏՈՄ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ՀԱԶՎԱԴԵՊ Է ՓՈԽԱՆՑՎՈՒՄ». ԱՀԿ ՊԱՇՏՈՆՅԱ

2020-06-12

     Ըստ «Victoria health news»-ի,  CNN լրատվական ծառայության փոխանցմամբ՝  ԱՀԿ կորոնավիրուսի դեմ պայքարի և նոր ի հայտ եկող հիվանդությունների գծով պատասխանատու Մարիա վան Կերխովը՝ օրերս Ժնևում կայացած մամլո ասուլիսի ժամանակ նշել է, որ հազվադեպ է պատահում, երբ կորոնավիրուսով հիվանդ մարդը, ով ախտանշաններ չի ցուցաբերում,  վիրուսի փոխանցող է. «Մենք մի շարք զեկույցներ ենք ստանում այն երկրներից, որոնք իրականացնում են մանրամասն ուսումնասիրություն այս հարցի շուրջ։ Նրանք վերահսկում են ասիմպտոմ դեպքերը, վերահսկում են շփումները և հետագայում չեն հայտնաբերում երկրորդային փոխանցում: Սա հազվադեպ հանդիպող երևույթ է, այդ իսկ պատճառով զեկույցների մեջ հիմնականում չի հրապարակվում», - ասել է նա:

     Վան Կերխովը բացատրել  է, թե ինչպես է Covid-19-ը, որը  շնչառական պաթոգեն է, տարածվում կաթիլային եղանակով, երբ որևէ մեկը հազում կամ փռշտում է. «Այն մարդուց փոխանցվում է վարակիչ կաթիլների միջոցով: Եթե մենք հետևեինք վիրուսի սիմպտոմատիկ բոլոր դեպքերին, վերահսկեինք մարդկանց շփման շրջանակը, կարանտինային խիստ միջոցառումներ կիրառեինք, մենք կհասնեինք նրան, որ հիվանդության դեպքերի կտրուկ նվազում կարձանագրեինք», - ասել է նա: Վան Կերխովը նշել է նաև, որ Covid-19-ի ասիմպտոմ դեպքերը բավականին մեղմ ընթացք են ունենում։ Ըստ նրա՝ նախաախտանշանային դեպքերը վերաբերում են հիվանդության վաղ փուլերին, նախքան ախտանիշների զարգացումը, մինչդեռ վիրուսի ասիմպտոմ բնույթը՝  հիվանդության ողջ ընթացքում ախտանշաններ չունենալն է:։

     Ապրիլ ամսին կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ վիրուսակիր մարդիկ կարող են վարակել մյուսներին ախտանշանների ի հայտ գալուց երկու-երեք օր առաջ։ Բացի այդ, ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները հայտնում են, որ կորոնավիրուսի փոխանցման դեպքերի 40% -ը տեղի է ունենում նախքան հիվանդության ի հայտ գալը։

     Յեյլի բժշկության դպրոցի համաճարակաբանության ամբիոնի դոցենտ, վարակաբան Մանիշա Ջութանին CNN-ին հայտնել է, որ այդ մարդիկ  համարվում են ոչ թե  ասիմպտոմ հիվանդներ, այլ  հիվանդության տարածողներ են՝  նախքան ախտանշանների ի հայտ գալը։

     Ընդհանրացնելով, Մ. Ջութանին եզրահանգել է, որ այս փաստերը հուշում են,  եթե կիրառվի կարանտինի խիստ ռեժիմ  և վաղ բացահայտվեն ախտանշաններ ունեցող մարդիկ, հնարավոր կլինի հասնել  նշանակալից արդյունքի՝  համավարակի հաղթահարման գործում:


Բժշկական Նորություններ