Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


ԱՀԿ-Ի ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԲՈՒԺՄԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ

ԱՀԿ-Ի ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԲՈՒԺՄԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ

2020-06-18

    Ըստ «Victoria health news»-ի՝ ռուսական «Риа Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ,  Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Գեբրեյեսուսը «գիտական առաջընթաց» է անվանել Մեծ Բրիտանիայում դեքսամետազոնի ստերոիդի կլինիկական փորձարկումների արդյունքները՝  COVID-19-ի բուժման համար:

     Ինչպես ցույց է տվել Օքսֆորդում անցկացված հետազոտությունը, դեքսամետազոնի հակաբորբոքային պատրաստուկը նվազեցնում է արհեստական շնչառական ապարատներին  միացված COVID-19-ով հիվանդների մահվան ռիսկը 35 %-ով, իսկ թթվածին ստացող հիվանդների շրջանում ՝ 20 %-ով: Բրիտանիայում դեղամիջոցի փաթեթավորումն արժե ընդամենը հինգ ֆունտ ստեռլինգ (մոտ 3500 ՀՀ դր):

    «Սա առաջին դեղամիջոցն է, որը ցույց է տվել COVID-19-ով հիվանդների շրջանում, որոնց անհրաժեշտ է թթվածնային բուժում կամ թոքերի արհեստական օդափոխություն, մահացության մակարդակի նվազում »,- նշել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Գեբրեյեսուսը։

    Գեբրեյեսուսը փորձարկումների արդյունքները անվանել է «հրաշալի նորություն»։ ԱՀԿ-ում հայտնել են, որ Մեծ Բրիտանիան կազմակերպությանը տրամադրել է հետազոտության նախնական արդյունքները, եւ հույս  հայտնել, որ որքան հնարավոր է շուտ կստանան տվյալների ամբողջական վերլուծության արդյունքները։

    Նշենք նաև, որ  Հայաստանում, 18.06.2020 թ-ի, ժամը 11:00-ի դրությամբ   հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության  665 նոր դեպք, արձանագրվել է մահվան 7 դեպք, ապաքինվել է  746 մարդ:

Ընդհանուր թվերն են.

Հաստատված դեպք՝  18698

Մահ՝ 309

Փաստացի բուժվողներ՝ 10728

Առողջացած՝ 7560

 


Բժշկական Նորություններ