Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Պաշտպանում է արդյոք դիմակը COVID-19-ից.  բարդ հարց է.  դիմակների մասին 5 ամենատարածված առասպելները

Պաշտպանում է արդյոք դիմակը COVID-19-ից. բարդ հարց է. դիմակների մասին 5 ամենատարածված առասպելները

2020-07-11

    «Victoria health news»-ը ներկայացնում է ամերիկյան ֆինանսական, բիզնես նորություններ և  վերլուծականներ ներկայացնող  «MarketWatch.com» կայքի հոդվածը, որտեղ ներկայացված է  դիմակ կրելու մասին ամենատարածված  միֆերը: 

   Հոդվածագիրը նշում է, որ ի սկզբանե Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնները լայն հանրությանը խորհուրդ տվեցին դիմակներ չդնել, եթե նրանք չունեն կորոնավիրուսի ախտանիշներ կամ կորոնավիրուսով հիվանդի չեն խնամում։ Այնուհետեւ գործակալությունը վերանայեց իր ուղեցույցը ապրիլի սկզբին եւ ամերիկացիներին խորհուրդ տվեց դնել ոչ n-95 տիպի դիմակներ կամ դեմքը կտորով ծածկել  այն վայրերում, որտեղ դժվար է պահպանել սոցիալական հեռավորությունը:

  Կենտրոնի այս հայտարարությունից հետո մի քանի նահանգներ, այդ թվում ՝ Նյու Յորքը, դիմակ դնելը դարձրեցին պարտադիր։ Ուսումնասիրություններից մեկի համաձայն՝ այն պետություններում, որտեղ դիմակ դնելը պարտադիր է դարձել, ապրիլից մայիս ընկած ժամանակահատվածում կանխվել է կորոնավիրուսով վարակվելու շուրջ 230 000 դեպք։ Ըստ մեկ այլ հետազոտության՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացության գրեթե 45 հազար դեպք հնարավոր կլիներ կանխել մինչեւ նոյեմբեր, եթե բնակչության 95 տոկոսը դներ դիմակ: Փորձագետների ընդհանուր կարծիքն այս հարցի շուրջ այն է, որ դա կդանդաղեցներ վարակի տարածումը եւ կկանխեր դրա փոխանցումը։ Սակայն շատերը անտեսեցին գիտական տվյալների վրա հիմնված առողջապահության փորձագետների առաջարկությունները եւ ընդունված ուղեցույցի պահանջները և հրաժարվեցին դիմակ դնել։

  Ոմանք դիմակ դնելը համարում են անձնական ազատության ոտնահարում, իսկ մյուսները սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում տարածվող ապատեղեկատվության ազդեցությանը ենթարկվելով՝ արհամարհում են դիմակ դնելու կարևորությունը:

  Դիմակ դնելու մասին ամենատարածված  5 միֆը

   1. Դրսում պետք չէ դիմակ դնել, քանի որ արևի ճառագայթները սպանում են վիրուսը

  Անցյալ ամիս հրապարակված մի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «SARS-CoV-2 վիրուսի 90% բջիջները մահանում են» մոտ 34 րոպե արևի լույսի ներքո անցկացնելուց հետո: Այս հրապարակումը ոմանց բերեց այն համոզմունքին, որ դրսում կամ փողոցում կարիք չկա դնել դիմակ։ Սակայն այս ուսումնասիրությունը վերաբերում է միայն արհեստական մակերեսներին, իսկ մարդկանց դեպքում հազալուց կամ փռշտալուց վիրուսը արագ տարածվում է բաց տարածության մեջ։

  2. Անհրաժեշտ է դիմակ դնել, եթե առկա են ախտանշաններ

 Կորոնավիրուսի դեպքերի ավելի քան կեսը ասիմպտոմ և նախասիմպտոմ փոխանցման դեպքերն են, նշված է  օրերս Գիտությունների ազգային ակադեմիայի «Proceedings» ամսագրում հրապարակված ուսումնասիրության մեջ։ Կորոնավիրուսի ընդհանուր ախտանշանների բացակայության դեպքում այն մարդը, ով արդեն վարակված է, սակայն չգիտի այդ մասին, չի թեստավորվում և,  հետեւաբար, չի ինքնամեկուսանում։ Ալերգիկ եւ վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին ասել է, որ քիչ տվյալներ կան կորոնավիրուսի այն հավանական դեպքերի մասին, որոնք կանխվել են, երբ մարդիկ դիմակ չեն դրել. «Մենք կարող ենք շատ հստակ ասել, որ դիմակ դնելը օգտակար է վարակվելուց խուսափելու, ինչպես նաեւ վիրուսի փոխանցոմը կանխարգելելու համար», - ասել է նա:

  3. Դիմակը ոչ մի պաշտպանություն չի ապահովում այն մարդու համար, ով այն կրում է

  Թերևս, այս մեկը ամենաբարդ կետերից է, որ արմատացել է մարդկանց մեջ։ Դիմակը խոչընդոտում է  բերանի եւ քթի շնչառական կաթիլների տարածումը կանխելու եւ վիրուսը այլ մարդկանց փոխանցելու ժամանակ, ինչը համարվում է վիրուսի տարածման հիմնական ճանապարհը։

   4. Դիմակը դնելը  նվազեցնում է թթվածնի մակարդակը արյան մեջ

  Եվս մեկ սխալ ինֆորմացիա, որ մայիս ամսին լայն տարածում գտավ Facebook սոցիալական ցանցում, սակայն որոշ ժամանակ անց, բավականին ուշացումով Ֆեյսբուքի ղեկավարության կողմից  հեռացվեց կայքից։ Նույնիսկ մինչեւ կորոնավիրուսը, թոքերի հիվանդություններով տառապող մարդկանց համար պարտադիր էր դիմակ դնել առողջ մարդկանց չվարակելու համար։ Այսինքն, թոքերի հիվանդություններով տառապող մարդկանց համար ևս, ովքեր ունեն շնչառական խնդիրներ, դիմակը չի նվազեցնում նրանց մոտ թթվածնի մակարդակը։

  5. Ամեն տեսակի դիմակ, բացի n-95 դիմակից, անօգուտ է վիրուսի փոխանցումը  կանխելու համար

  N-95 դիմակները նախատեսված են առաջնային օղակի բուժաշխատողների համար, ովքեր խնամում են  կորոնավիրուսով հիվանդներին։ Սակայն, ցանկացած տիպի դիմակ, լինի դա ձեռքով կարված կամ պարզապես շարֆ, որով հնարավոր է փակել դեմքը, ավելի լավ է, քան ընդհանրապես ոչնչով չպաշտպանվելը, քանի որ դրանք կանխում են վիրուսի կաթիլների՝ դեմքին «հարվածները»։


Բժշկական Նորություններ