Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Հնարավոր է, շատ երկրներ ամբողջապես արգելափակվեն կորոնավիրուսով հիվանդացության դեպքերի կտրուկ աճի պատճառով. ԱՀԿ

Հնարավոր է, շատ երկրներ ամբողջապես արգելափակվեն կորոնավիրուսով հիվանդացության դեպքերի կտրուկ աճի պատճառով. ԱՀԿ

2020-07-14

   «Victoria health news»-ը ներկայացնում է «Microsoft news» (MSN.com)  կայքի՝ ԱՀԿ  պաշտոնյաների կողմից վերջին օրերին արված հայտարարությունների  անդրադարձը՝ կապված  կորոնավիրուսի զարգացումների հետ:

   Թեդրոս Ադհան Գեբրեյեսուս, ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն, հուլիսի 10

   «Չնայած նրան, որ այն երկրները, որոնք նախկինում մեծապես տուժել են համավարակից, ինչպիսիք են Իտալիան եւ Նյու Յորքը, մտադիր են վերադառնալ բնականոն աշխատանքային առօրյային,  իսկ  համաշխարհային տվյալները ցույց են տալիս, որ վիրուսը օրեցօր ավելի անկառավարելի է դառնում, ամբողջ աշխարհում հիվանդության գրանցված դեպքերի թիվը վեց շաբաթվա ընթացքում կրկնապատկվել է»:

   Մայքլ Ռայան, ԱՀԿ-ի առողջապահական արտակարգ  իրավիճակների ծրագրի գործադիր տնօրեն,  հուլիսի 10

 «Ամբողջական արգելափակումը  կարող է միակ տարբերակը լինել, եթե այդ երկրները  չկարողանան ճնշել մարդկանց «փոքր խմբերին» և վերահսկել բռնկումների վերսկսման վաղ ազդանշանները: Մոտ ժամանակներս սպասվում է կորոնավիրուսի նոր ալիք, ինչի հետևանքով աշխարհի շատ  երկրներ կանցնեն լիակատար կարանտինի ռեժիմի: Ավելի մտահոգիչ է կարանտինի ռեժիմի թուլացման հետևանքով  շատ երկրներում բազմամարդ միջոցառումների վերսկսումը,  յուրաքանչյուր երկիր պետք է ձգտի վերահսկել «փոքրիկ օջախները»:

   ԱՀԿ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունը

   Առողջապահության համաշխարհային կազմակերպության բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել են, որ հետագայում ամբողջ աշխարհում հնարավոր է կիրառվեն նոր սահմանափակումներ, քանի որ վերջին տվյալները ցույց են տալիս, որ որոշ երկրներում կարանտինային ռեժիմի թուլացումից հետո կորոնավիրուսով հիվանդանալու դեպքերի կտրուկ աճ է գրանցվել։

   ԱՀԿ-ի զեկույց,   հուլիսի 9

   ԱՀԿ-ն  հուլիսի 9-ին   հայտնել է, որ վիրուսը շատ ավելի հեշտ է տարածվում, քան ընդունված էր կարծել, քանի որ առաջին անգամ պարզվել է, որ կորոնավիրուսը կարող է փոխանցվել աէրոզոլների (շատ փոքր պինդ և հեղուկ մասնիկների)  միջոցով, որոնք օդում ավելի երկար են մնում։  ԱՀԿ-ն  թարմացված տեղեկատվությունը հրապարակել է այն բանից հետո, երբ հարյուրավոր գիտնականներ ու ինժեներներ բաց նամակ են ուղղել կազմակերպությանը ՝ պահանջելով վերանայել իրենց դիրքորոշումը վիրուսի փոխանցման վերաբերյալ, որում ասվում էր, որ վիրուսը տարածվում է օդակաթիլային ճանապարհով։

   ԱՀԿ-ի զեկույց, հուլիսի 10

   Հուլիսի 10-ին հրապարակված իրավիճակի մասին զեկույցում ասվում է, որ ողջ աշխարհում հիվանդության հայտնաբերված բոլոր դեպքերի կեսից ավելին գրանցվել է  Ամերիկա մայրցամաքում, որտեղ առնվազն 20 հարավամերիկյան երկրներ պայքարում են աղքատության դեմ, ունեն թույլ ենթակառուցվածքներ եւ գերբեռնված առողջապահական համակարգ, ինչը դժվարացնում է քովիդ-19-ի հետևանքով օրեցօր վատթարացող իրավիճակը։ Մայիս ամսից ԱՄՆ-ի նահանգներում վերսկսվել է մարդկանց բնականոն աշխատանքային գրաֆիկը  ՝ չնայած հանրային առողջապահության ոլորտի փորձագետների պնդումներին, որ դեռ վաղ է:  Բացի այդ, Արիզոնայի, Կալիֆոռնիայի, Տեխասի եւ Ֆլորիդայի նահանգներում արձանագրվել է կորոնավիրուսի դրական թեստերի քանակի զգալի աճ, մինչդեռ անցյալ շաբաթ երեք օր անընդմեջ երկրում նկատվել է կորոնավիրուսի հետևանքով մահերի օրական միջին թվի աճ՝ մինչեւ ավելի քան 600 դեպք։

   Ըստ Ջոն Հոպկինսի համալսարանի տվյալների՝ վիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2019-ի դեկտեմբերին,  այն վարակել է ավելի քան 12,5 միլիոն մարդու եւ սպանել  առնվազն 560 921 մարդ ամբողջ աշխարհում։


Բժշկական Նորություններ