Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Կարող են արդյոք երեխաները հանդիսանալ կորոնավիրուսի տարածողներ  «Միանշանակ, այո», - ասում են փորձագետները

Կարող են արդյոք երեխաները հանդիսանալ կորոնավիրուսի տարածողներ «Միանշանակ, այո», - ասում են փորձագետները

2020-07-20

   Քանի որ սեպտեմբերի 1-ին այդքան էլ շատ ժամանակ չի մնացել, և աշակերտներն ու ուսանողները պետք է վերսկսեն բնականոն կերպով հաճախել դասերին, շատ ծնողներ կորոնավիրուսի լայն տարածվածության հետևանքով մտահոգված են իրենց երեխաների առողջության համար:

  Ըստ «Victoria health news»-ի «Microsoft news» ամերիկյան կայքը փոխանցում է JAMA Pediatrics-ում հրապարակված հետազոտություններն ու  հոդվածները, որտեղ ասվում է , որ մինչեւ 18 տարեկան COVID-19-ով հիվանդների մեծ մասը սովորաբար ունենում են թեթեւ ախտանշաններ եւ լիովին ապաքինվում են մեկ-երկու շաբաթվա ընթացքում՝ ավելի արագ, քան մեծահասակների մեծ մասը: Սակայն բժշկական փորձագետները նախազգուշացնում են, որ ծնողները չպետք է կորցնեն զգոնությունը. երեխաները կարող են դեռեւս լինել վիրուսի կրողներ եւ նպաստել իրենց համայնքներում դրա տարածմանը:  Անկախ նրանից, երեխան հաճախում է դպրոց, թե  համալսարան, ծնողները պետք է գիտակցեն կորոնավիրուսի վտանգի մասին, եւ թե ինչպես այն կարող է ազդել իրենց ընտանիքների վրա:

Կարող են արդյոք երեխաները հանդիսանալ կորոնավիրուսի տարածողներ

  ԱՄՆ-ի Փիթսբուրգի մանկական ինֆեկցիոն հիվանդությունների մասնագետ դոկտոր Մեգան Կալեր Ֆրիմենը նշել է, որ թեստերի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երեխաները ունեն նույն քանակությամբ վիրուսային ցուցիչներ, ինչպես մեծահասակները:

  Այնուամենայնիվ, երեխաները ունենում են միայն թեթեւ ախտանշաններ, որոնք կարող են աննկատ լինել թե՛ երեխայի և թե՛ նրա ծնողի համար: Առողջ լինելով՝ երեխաներն իրականում կարող են ավելի վտանգավոր լինել, քանի որ նրանք ավելի ակտիվ են և դրսում ավելի շատ ժամանակ են անցկացնում  և  վիրուսը անգիտակցաբար տարածում են:

Երեխաների ո՞ր տարիքային խումբն է ռիսկային. օգտակար տեղեկություններ

  Տեխասի մանկական հիվանդանոցի կրիտիկական խնամքի բաժանմունքի ղեկավար Լարա Շեկերդեմյանի խոսքով ՝ դեռ երկու-երեք ամիս առաջ իրենք տարբերակում չէին անում երեխաների տարիքային խմբերի միջև, սակայն այժմ բժիշկները COVID-19-ի թիրախում տեսնում են ավելի բարձր տարիքի երեխաներին, քանի որ կարանտինի թուլացումից հետո ընկերությունները վերսկսեցին իրենց գործունեությունը, և շատ դեռահասներ անցան իրենց առօրյա աշխատանքին։

Արդյո՞ք երեխաները պետք է դնեն դիմակներ

  Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները խորհուրդ են տալիս 2 տարեկանից բարձր բոլոր երեխաներին դնել դիմակ կամ շարֆով ծածկել բերանը և քիթը։  Իսկ 2 տարեկանից փոքր երեխաների դեպքում դիմակ դնելը վտանգավոր է, քանի որ նրանք կարող են խեղդվել: Փոխարենը բաց տարածքներում երեխայի հետ զբոսնելիս ավելի ապահով է նրան հեռու պահել մյուսներից, այլ ոչ թե փակել դեմքը:  Շատ ծնողներ զարմանում են, թե ինչպես կարելի է վերահսկել երեխաներին, որպեսզի նրանք  կարգապահությունը պահեն և դիմակները չհանեն դրսում գտնվելու ընթացքում, երբ ծնողները երեխաների կողքին չեն, սակայն Շեկերդեմյանն ասում է«Երեխաները շատ ավելի գիտակից են նման հարցերում, քան մենք կարծում ենք, ծնողների մեծամասնությունը տեսնում է, որ իրենց երեխաները շատ ավելի կարգապահ են դպրոցում, քան տանը, և հարմարվում են նոր պահանջներին շատ ավելի արագ, քան մեծահասակները»։

Արդյո՞ք կորոնավիրուսի ախտանշանները երեխաների և մեծահասակների մոտ տարբեր են.  օգտակար տեղեկություններ

  COVID-19-ի ախտանշանները երեխաների մոտ շատ ավելի թեթև են:

  Բոստոնի մանկական հիվանդանոցը ծնողներին խորհուրդ է տալիս բժշկի դիմել, եթե երեխայի մոտ նկատում են 

ջերմություն կամ դողէրոցք

հազ

հևոց

հոգնածություն

մկանային կամ մարմնի ցավ

գլխացավ

ախորժակի և հոտառության կորուստ

կոկորդի ցավ

ծանր շնչառություն

սրտխառնոց կամ փսխում

լուծ

Քանի՞ երեխա է կորոնավիրուսի զոհ դարձել

  Փիթսբուրգի մանկական հիվանդանոցի վարակաբան Մեգան Ֆրիմանը նշում է, որ կորոնավիրուսով հիվանդ երեխաների մոտ կեսը մահացել է: «Գարնանը ստացված տվյալները նաեւ ցույց են տվել, որ մինչեւ 19 տարեկան վարակակիր երեխաները կազմում են հիվանդների ընդհանուր թվի ընդամենը 5 տոկոսը, ինչն էլ հավանաբար պայմանավորված է նրանով, որ կարանտինի ժամանակ դպրոցները փակ են եղել, և երեխաները տնից չեն բացակայել»,- ասել է նա:  


Բժշկական Նորություններ