Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


COVID-19-ով հիվանդների մեկ երրորդի մոտ, ովքեր չեն հոսպիտալացվել, հիվանդությունն ավելի երկարատև է եղել

COVID-19-ով հիվանդների մեկ երրորդի մոտ, ովքեր չեն հոսպիտալացվել, հիվանդությունն ավելի երկարատև է եղել

2020-07-26

   Ըստ  «Victoria  health news»-ի՝   Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնները ուրբաթ օրը հայտարարել են, որ COVID-19-ով վարակված զգալի թվով հիվանդներ ավելի դանդաղ են ապաքինվում,  ունենում են երկարատև ախտանշաններ, ինչպիսիք են հոգնածությունը եւ հազը, այս մասին փոխանցում է NBC ամերիկյան լրատվական ծառայությունը:

   Ըստ զեկույցի, հիվանդների մոտ մեկ երրորդը, ովքեր համեմատաբար թեթև են տարել հիվանդությունը և չեն հոսպիտալացվել, ախտորոշումից հետո երեք շաբաթ անց դեռևս լիարժեք ապաքինված չեն լինում այնքան, որ վերադառնան իրենց սովորական առօրյային։

   «COVID-19 -ը կարող է ավելի երկար ընթացք ունենալ նույնիսկ ավելի թեթեւ ախտանշաններ ունեցող հիվանդների շրջանում,  օրինակ՝  երիտասարդների և չափահասների», - գրում են զեկույցի հեղինակները:

   Սա հաճելի նորություն է այն հիվանդների համար, ովքեր իրենց անվանում են  «երկարաժամկետ հիվանդներ», որոնք տառապում են կորոնավիրուսի հոգնեցուցիչ ախտանշաններից ապաքինվելուց մեկ շաբաթ կամ նույնիսկ ամիսներ անց։

   «Այս զեկույցը շատ կարևոր է բոլոր այն մարդկանց համար, ովքեր այդ երկարատև ախտանշանների պատճառով ունեն վախի զգացում իրենց առողջական հետագա վիճակի համար և ստացել են բժշկական ոչ պատշաճ վերաբերմունք և խնամք COVID -19-ի երկարատեւ վերականգնողական ընթացքի ժամանակ»,- NBC News-ին ուղղված իր էլեկտրոնային նամակում նշել է հիվանդներից Քեյթ Փորթերը, ում մոտ արդեն  վերականգնողական 129-րդ օրն է ընթանում։ Դրական ախտորոշումը նա ստացել է դեռևս մարտի 27-ին, սակայն մինչ այժմ ունի այնպիսի ախտանշաններ, ինչպիսիք են մարմնի ցածր ջերմաստիճանը, հոգնածությունը, սրտի արագ ռիթմը, հևոցը, հիշողության եւ քնի խնդիրները։  «Այս ամենն ինձ հույս է տալիս, որ մենք այսուհետ ավելի շատ գիտելիքներ կունենանք COVID 19-ի մասին, ինչն էլ կօգնի մեզ ավելի արագ վերականգնվել և վերադառնալ մեր կյանքի նախկին ռիթմին»,- ասում է Քեյթ Փորթերը։


Բժշկական Նորություններ