Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Բժիշկները պատմել են ստամոքսի քաղցկեղ առաջացնող անոմալիայի մասին

Բժիշկները պատմել են ստամոքսի քաղցկեղ առաջացնող անոմալիայի մասին

2020-07-31

  Ըստ  «Victoria health news»-ի, Սինգապուրի եւ Ճապոնիայի հետազոտողները հիշեցրել են, որ ուռուցքաբանության մեջ ամենաագրեսիվ տեսակներից մեկի՝ ստամոքսի քաղցկեղի զարգացմանը 8-10%  դեպքերում նախորդում է Էպշտեյն-Բարր վիրուսով վարակվելը (EBV), որը հերպես վիրուսների խմբին է պատկանում, այս մասին գրում է  «Российская Газета»-ն։

  Վերջին աշխատանքի շրջանակում գիտնականները հայտնաբերել են ստամոքսի քաղցկեղի զարգացման նոր պարադիգմ՝ կապված EBV-ի հետ։  Ինչպես պարզվել է,  վիրուսային EBV գենն ուղղակիորեն  փոփոխում է այն կրողի էպիգենետիկ ֆոնը, ինչն իր հերթին կարող է մուտացիաների և ուռուցքի զարգացման պատճառ դառնալ։ Հաղորդվում է, որ մասնագետները համալիր վերլուծության են ենթարկել մարդու բջիջների մեջ եռաչափ գենոմային կառուցվածքները։ Արդյունքում հայտնաբերվել են գենոմի անոմալ ակտիվացված հատվածներ, որոնք հատուկ են ստամոքսի քաղցկեղի EBV-դրականին։

  Գիտնականներին զարմացրել է վիրուսի՝ քաղցկեղածին գեների անոմալ ակտիվացման ունակությունը, ինչը հանգեցրել է չարորակ բջիջների բազմացմանը։ Դրա հետ կապված գիտնականները ենթադրում են, որ Էպշտեյն-Բարր վիրուսը կարող է հանգեցնել քաղցկեղի տարածման ավելի մեծ թվերի, քան  8-10 % -ն է:

  Ստացված տվյալները վկայում են, որ EBV վարակն առանցքային դեր է խաղում ստամոքսի քաղցկեղի զարգացման գործընթացում, եւ կարևոր ինֆորմացիա են տալիս, որը կարող է օգնել թե՛  ստամոքսի քաղցկեղի,  և թե՛ վիրուսի հետ կապված այլ չարորակ նորագոյացությունների բուժման նոր մեթոդների ստեղծման աշխատանքներում։


Բժշկական Նորություններ