Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


FDA-ն հաստատել  է թքի հետազոտության հիման վրա անցկացվող կորոնավիրուսի թեստի կիրառումը

FDA-ն հաստատել է թքի հետազոտության հիման վրա անցկացվող կորոնավիրուսի թեստի կիրառումը

2020-08-17

  Ըստ  «Victoria health news»-ի,   ամերիկյան «Thehill.com»  լրատվական կայքը փոխանցում է, որ ԱՄՆ սննդի եւ դեղորայքի վերահսկողության վարչությունը (FDA) հավանության է արժանացրել Յելի համալսարանի հետազոտողների կողմից մշակված՝ մարդու թքի հետազոտության հիման վրա անցկացվող կորոնավիրուսի թեստի՝ արտակարգ դեպքերում կիրառման թույլտվությունը, այս մասին շաբաթ օրը հայտնել է համալսարանի ղեկավարությունը։

 Ըստ մամլո հաղորդագրության, թքի հետազոտության վրա հիմնված ախտորոշիչ թեստը, որը կոչվում է Saliva Direct, հետագայում վավերացվում է NBA-ի խաղացողների եւ աշխատակիցների թեստավորման միջոցով, ովքեր ասիմպտոմ կրողներ են համարվում: Նախագիծը ֆինանսավորվում է NBA-ի եւ բասկետբոլի ազգային ասոցիացիայի կողմից ։

 FDA-ի հաստատմամբ, SalivaDirect կոչվող թեստը կարող է կիրառվել ախտորոշիչ լաբորատորիաներում, ինչը կնպաստի, որպեսզի թեստավորումների մակարդակը ԱՄՆ-ում բարձրանա։

 Հետազոտողներն այս թեստը գնահատել են որպես ավելի մատչելի եւ պակաս ինվազիվ, քան թեստավորման արդեն իսկ ընդունված ձեւը՝ քթից վերցվող քսուքի միջոցով ախտորոշումը: Հետազոտողները ակնկալում են, որ լաբորատորիաները կգանձեն մոտ 10 դոլար թեստի անցկացման համար, նշել է պրոֆեսոր Նաթան Գրուբաուն։

 «Քանի որ թուքը արագ եւ հեշտ է հավաքվում, մենք հասկացանք, որ այն կարող է արագացնել COVID-19-ի ախտորոշման ընթացքը»,- նշում է Յելի հանրային առողջության դպրոցի գիտաշխատող Անն Ուայլին:

 Հետազոտողները թեստի վաճառք չեն նախատեսում, փոխարենը կենտրոնանում են «օգնելու կարիքավոր մարդկանց», ասվում է հաղորդագրության մեջ:

 ԱՄՆ սննդի եւ դեղորայքի վերահսկողության վարչությունը մայիս ամսին արտակարգ դեպքերում օգտագործման թույլտվություն է տվել նաեւ Ռութգերսի համալսարանի կողմից ստեղծված՝ տնային պայմաններում հավաքված թքի միջոցով անցկացվող թեստի համար:

 Թքի միջոցով արվող թեստի հաստատումը եղավ այն ժամանակ, երբ ԱՄՆ-ում անցկացվող թեստավորումների թիվը վերջին շաբաթների ընթացքում կտրուկ նվազեց, օգոստոսին հասնելով միջինը 733 000 մարդու՝ օրական, հուլիս ամսվա օրական  գրեթե 750 000-ի համեմատ, հայտնում է COVID-19-ի վերահսկողության կենտրոնը:

 Հանրային առողջության պատասխանատուները նախազգուշացրել են, որ համաճարակի դեմ պայքարելու և ասիմպտոմ դեպքերի հայտնաբերման համար անհրաժեշտ է լայնամասշտաբ թեստավորում։  Սակայն թեստերի պակասը եւ թեստավորման տեմպերի ընդհանուր անկումը կարող են խոչընդոտել  այդ նպատակին հասնելու համար:


Բժշկական Նորություններ