Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


ԱՄՆ-ում գրիպի աշնանային սեզոնի նախաշեմին կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 170 000-ի

ԱՄՆ-ում գրիպի աշնանային սեզոնի նախաշեմին կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 170 000-ի

2020-08-19

Կորոնավիրուսից մահվան 170 000-րդ դեպքը ԱՄՆ-ում

  Ըստ «Victoria health news»-ի, «Reuters» գործակալության  հաղորդած տվյալներով ՝ օրերս  Միացյալ Նահանգներում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 170 000-րդ դեպքը։ Առողջապահության ոլորտի պաշտոնյաները մտահոգություն են հայտնում COVID-19-ի կապակցությամբ, քանի որ մոտենում է գրիպի աշնանային սեզոնը, ինչն էլ ավելի կբարդացնի իրավիճակը։ Մահացածների թիվը կիրակի աճել է 483-ով, ընդ որում Ֆլորիդան, Տեխասը եւ Լուիզիանան համարվում են առաջատարներ։

5,4 միլիոն հաստատված դեպք  ԱՄՆ-ում

  Ընդհանուր առմամբ, Միացյալ Նահանգներում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության առնվազն 5,4 միլիոն հաստատված դեպք, ինչը ողջ աշխարհում ամենաբարձր ցուցանիշն է եւ, ամենայն հավանականությամբ,  սա հստակ թիվ չէ, քանի որ երկրում թեստավորման մակարդակը դեռ այդքան էլ բարձր չէ։  Հիվանդության դեպքերի նվազում է նկատվում նահանգների մեծ մասում, բացառությամբ Հավայան կղզիների, Հարավային Դակոտայի և Իլինոյսի։

Աշնանային սեզոնը կարող է լինել վատագույնը Միացյալ Նահանգների համար

  Առողջապահության ոլորտի պաշտոնյաներն ու իշխանությունները մտահոգված են գրիպի սեզոնի մեկնարկի հետ կապված կորոնավիրուսային հիվանդության երկրորդ ալիքի բռնկման կապակցությամբ, քանի որ ստիպված կլինեն կրկնապատկել կորոնավիրուսի բուժմանն ուղղված ջանքերը:

  Հիվանդությունների վերահսկման կենտրոնի տնօրեն Ռոբերտ Ռեդֆիլդը նախազգուշացրել է, որ գալիք աշնանային սեզոնը կարող է լինել վատագույնը Միացյալ Նահանգների համար, եթե հասարակությունը շարունակի չհետևել առողջապահական ուղեցույցներին:

ԱՄՆ-ում   փակվում են  ձեռնարկություններ

  Արդեն մի քանի ամիս է ԱՄՆ-ի տնտեսության վերականգնումը համաճարակի բռնկման հետեւանքով առաջացած ռեցեսիայից հետո դեռեւս անկման փուլում է գտնվում, եւ շատ խոշոր ընկերություններ դեռևս չեն շտապում վերսկսել իրենց աշխատանքները, իսկ մյուսները փակում են ձեռնարկությունները:

Կանխատեսվում է COVID-19-ով  հիվանդացության աճ

  Բժշկական ցուցանիշների և գնահատման ինստիտուտն առաջիկա ամիսներին կանխատեսում է COVID-19-ով  հիվանդացության աճ, ինչի հետևանքով մինչև դեկտեմբեր մահացությունների ընդհանուր թիվը կհանգեցնի մոտ 300 000-ի, իսկ հոսպիտալացումների թիվը կաճի գրեթե 75% - ով:

Աշխարհում.  21,5 մլն վարկակիր,  765 հազար մահ

  Մինչ օրս ողջ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության առնվազն 21,5 մլն դեպք եւ մահվան ավելի քան 765 հազար հաստատված դեպք: Միացյալ Նահանգները այս հարցում շարունակում է լինել առաջատար, քանի որ հիվանդացության եւ մահվան դեպքերի մոտ մեկ քառորդը գրանցվում է հենց այստեղ։


Բժշկական Նորություններ