Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Վիտամին B12-ն արգելափակում է նոր կորոնավիրուսի բազմացման մեխանիզմը

Վիտամին B12-ն արգելափակում է նոր կորոնավիրուսի բազմացման մեխանիզմը

2020-09-05

  Ըստ «Victoria health news»-ի,   հնդիկ գիտնականները համակարգչային մոդելավորման օգնությամբ ցույց են տվել, որ վիտամին B12-ը ճնշում է SARS-Cov-2-ի գենոմում առկա հատուկ ֆերմենտը, որը պատասխանատու է այն պաթոգենի պատճենման համար, որը կրճատում է վիրուսային ծանրաբեռնվածությունը և COVID-19-ի բարդ ընթացքը,այս մասին գրում է ռուսական  «Известия» օրաթերթը:

  Ինչպես հայտարարել են աշխատանքի հեղինակները, հաշվի առնելով համաճարակի հետևանքով ստեղծված արտակարգ դրությունը եւ այն փաստը, որ B12-ն արդեն ներառված է դեղամիջոցների կազմի մեջ, բժիշկները կարող են դիտարկել մեթիլկոբալամինի քանակությունն ավելացնելու կամ դրա դեղաչափը մեծացնելու հնարավորությունը՝ հիվանդների բուժման իրենց ընթացիկ արձանագրություններում: Մեթիլկոբալամինը վիտամին B12-ի թողարկման հատուկ ձեւ է, որը մարմնի կողմից լավագույնս է յուրացվում։

  Ռուս փորձագետները այս գաղափարին զգուշորեն են վերաբերվել, թեեւ չեն հերքել այն։

  «Աշխատանքի հեղինակները Հնդկաստանում հայտնի գիտնականներ են, համակարգչային մոդելավորմամբ զբաղվող տաղանդավոր կենսաբաններ։  Սակայն իմունոլոգիայի տեսանկյունից B12- ի արդյունավետությունը ոչնչով հաստատված չէ, ուստի մենք չենք կարող խորհուրդ տալ այն որպես հակավիրուսային դեղամիջոց», - «Իզվեստիա»-ին պատմել է Սեչենովի համալսարանի իմունոլոգիայի եւ ալերգոլոգիայի ամբիոնի վարիչ Ալեքսանդր Կարաուլովը: Ընդ որում, նա նշել է, որ մեթիլկոբալամինը հակաբորբոքային ազդեցություն ունի, եւ դրանով հնարավոր է բուժել COVID-19-ով հիվանդներին:

  «Սա հարաբերական ճշմարտություն է։  B12-ը ուժեղացնում է հակաօքսիդանտ մոլեկուլներից մեկի՝ մելատոնինի ազատ արձակումը։ Այն աղիների միկրոբիոտայի միջոցով ազդում է բնածին իմունիտետի մեխանիզմների վրա եւ ունի հակաբորբոքային ազդեցություն», -նշել է փորձագետը։

  Թերթը նշում է, որ վիտամին B12-ը ամենից շատ առկա է լյարդի, տավարի, խոզի, ոչխարի մսի, ինչպես նաև ձվի եւ հնդկահավի կրծքամսի մեջ: Եթե Վիտամին B12-ը ընդունվում է բնական սննդի միջոցով, ապա այն չի կուտակվում օրգանիզմում եւ չի վնասում: Հետեւաբար, խրախուսվում է այս վիտամինով հարուստ սննդի ընդունումը համաճարակի ընթացքում։


Բժշկական Նորություններ