Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Մատչելի ստերոիդները փրկում են Քովիդ 19-ով ծանր հիվանդների կյանքերը

Մատչելի ստերոիդները փրկում են Քովիդ 19-ով ծանր հիվանդների կյանքերը

2020-09-10

  Ըստ «Victoria health news»-ի՝  մատչելի ստերոիդները կարող են փրկել Քովիդ 19-ով ծանր հիվանդների կյանքերը, այս մասին գրում է BBC-ին։

  Վերջին ուսոումնասիրությունները հաստատում են, որ ստերոիդների լայն կիրառությունը Քովիդ-19-ով հիվանդների ինտենսիվ թերապիայի ընթացքում տվել է դրական արդյունք։

  Հունիս ամսին բրիտանական հետազոտական կենտրոնը հայտնաբերել էր դեքսամետազոն կոչվող առաջին ստերոիդը, որը կարող էր փրկել Covid-19-ի ծանր ձևով տառապող մարդկանց կյանքերը:

  Վերջին ուսումնասիրությունը ներառում է նաև՝ համաշխարհային մասշտաբով կորոնավիրուսով հիվանդների մոտ ստերոիդների կիրառման վրա հիմնված՝ բոլոր կլինիկական փորձարկումների արդյունքները, որոնք հաստատում են, որ դեքսամետազոնը և մեկ այլ ստերոիդ ևս՝ հիդրոկորտիզոնը,  բավականին արդյունավետ են։

  «Տարեսկզբին մենք գրեթե անհույս էինք, քանի որ բուժման հատուկ մեթոդներ չունեինք։ Սակայն արդեն 6 ամիս անց մենք ունենք կլինիկական փորձարկումների արդյունքում ստացված հստակ, հուսալի ապացույցներ, թե ինչպես մենք կարող ենք պայքարել այս կործանարար հիվանդության դեմ», - ասում է Լոնդոնի Կայսերական քոլեջի պրոֆեսոր Էնթոնի Գորդոնը:

  Թվով 1703 ծանր հիվանդի վրա արված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ հիվանդների 40% -ը մահացել է, քանի որ նրանց տրվել է միայն ստանդարտ բուժում, իսկ այն հիվանդների քանակը, որքեր ստացել են ստերոիդային բուժում, կազմում է  32% ։

  Ուսումնասիրությունները կատարվել են միայն առավել ծանր վիճակում գտնվող հիվանդների վրա, քանի որ մարդկանց մեծ մասը ապաքինվում է, ունենալով միայն թեթեւ ախտանշաններ։

  Ստերոիդները մեղմացնում են բորբոքային պրոցեսները եւ ամրապնդում են իմունային համակարգը, և դրանք արդեն կիրառվում են այնպիսի ծանր հիվանդությունների ժամանակ, ինչպիսիք են արթրիտը եւ ասթման, ինչպես նաեւ շարք այլ ծանր հիվանդություններ։

  Ենթադրվում է, որ սովորական դեղամիջոցները արդյունավետ չեն կորոնավիրուսային հիվանդության վաղ փուլերում, երբ ախտանշանները ներառում են հազ, ջերմություն կամ համի և հոտառության հանկարծակի կորուստ։ Սակայն  հիվանդության զարգացման հետ զուգահեռ իմունային համակարգը թուլանում է՝ վնասելով թոքերը եւ այլ օրգաններ։ Ենթադրվում է, որ հենց այս փուլում է, որ օգնության են հասնում ստերոիդները։

  Այս դեղամիջոցները մատչելի են, լավ ուսումնասիրված են և հասանելի, զգալիորեն կրճատում են մահացությունը։ Սակայն կիրառության մեջ են դեռ ցածր դեղաչափի ստերոիդները, և չկա առայժմ ապացույց, որ բարձր դեղաչափի ստերոիդները առավել արդյունավետ կլինեն։

  Ակնկալվում է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ ստերոիդների կիրառման վերաբերյալ  բժիշկների համար կթողարկի նոր ուղեցույցներ:


Բժշկական Նորություններ