Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Հետազոտողները բացահայտել են լյարդի ալկոհոլային ցիռոզի զարգացման հավանականությունը նվազեցնող գեն

Հետազոտողները բացահայտել են լյարդի ալկոհոլային ցիռոզի զարգացման հավանականությունը նվազեցնող գեն

2020-09-18

  Ինդիանայի համալսարանի բժշկական դպրոցի հետազոտողները այժմ արդեն ավելի շատ ինֆորմացիա ունեն այն մասին, թե ինչ դեր են խաղում մարդու գեները լյարդի ցիռոզի  զարգացման պրոցեսնեում՝ շնորհիվ մի գենի հայտնաբերման, որը կարող է նվազեցնել հիվանդության զարգացման հավանականությունը, ըստ «Victoria health news»-ի՝ գրում է բրիտանական «Medical news» բժշկական կայքը։

  Լյարդի ալկոհոլային ցիռոզ կարող է զարգանալ երկար տարիների ընթացքում ալկոհոլի չարաշահումից։ Այս բացահայտումը տեղի ունեցավ ճիշտ ժամանակին, քանի որ ԱՄՆ-ի տվյալների բազայի համաձայն, ալկոհոլի չարաշահմամբ պայմանավորված լյարդի հիվանդությունները օրեցօր աճում են,  հատկապես երիտասարդների շրջանում, նշում է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բժշկական հետազոտությունների գծով գիտաշխատող Սութհաթ Լյանպունսակուլը:

  Թիմը իր եզրակացությունները ներկայացնում է «Hepatology» ամսագրում հրապարակված նոր հոդվածում։ Հետազոտությունը ֆինանսավորվել է ալկոհոլի չարաշահման դեմ պայքարի ազգային ինստիտուտների կողմից։ Միացյալ Նահանգներում, Եվրոպայի եւ Ավստրալիայի մի քանի երկրներում ավելի քան 1700 հիվանդից վերցված ԴՆԹ-ի նմուշները ուղարկվել են IU բժշկական դպրոց, որտեղ թիմը կատարել է այդ նմուշների վրա հիմնված գեների ուսումնասիրություն: Հիվանդները բաժանվել են երկու խմբի: Առաջինում ներգրավված են եղել մարդիկ, ովքեր կախվածություն ունեն ալկոհոլից, սակայն երբևէ չեն ունեցել լյարդի հետ կապված խնդիրներ, իսկ երկրորդ խումբը բաղկացած է եղել  լյարդի ալկոհոլային ցիրոզ ունեցողներից։

  «Մեր հիմնական հայտնագործությունը Fas Associated Factor Family Member 2, or FAF2 գենն է։ Ստացված արդյունքների նմանությունը մատնանշում է լիպիդային կաթիլների դասավորման ճանապարհին ներգրավված գեները, եւ դա, ըստ երեւույթին, կենսաբանական բացատրություններից մեկն է, թե ինչու են ոմանք հիվանդանում լյարդի ցիրոզով, իսկ ոմանք՝ ոչ»-նշում է բժշկական և մոլեկուլային գենետիկայի ամբիոնի դոցենտ և հետազոտության առաջատար հեղինակ Թաե-Հվի Շվանտես-Անը։

  Հետազոտողները ակնկալում են ավելի մանրակրկիտ ուսումնասիրել FAF2 գենը եւ դրա կապը նախկինում հայտնաբերված այլ գեների հետ, որոնք կարող են մարդու մոտ լյարդի ալկոհոլային ցիռոզ զարգացնել, քանի որ նրանք հստակ գիտեն, որ այդ գեները կենսաբանական գործընթացում կապված են միմյանց հետ։

  Մինչ հետազոտությունները շարունակվում են, թիմը հույս ունի, որ ի վերջո կգտնի հիվանդների մոտ այս գենետիկական գործոնը բացահայտելու միջոց` հետագայում լյարդի ալկոհոլային ցիռոզը կանխելու կամ նպատակային բուժման ձևեր մշակելու համար, որոնք ավելի անհատապես կօգնեն մարդկանց:


Բժշկական Նորություններ