«Victoria health news» -ը ներկայացնում է «Science Advances» ամսագրում հրապարակված նոր հետազոտությունը, ըստ որի՝ գիտնականները հայտնաբերել են, որ Ալցհեյմերի հիվանդության ընթացքում առաջացած հիշողության կորուստը հնարավոր է վերականգնել։ Ստացված արդյունքները կարող են ճանապարհ հարթել դեպի նոր մեթոդների հայտնաբերման՝ Ալցհեյմերի հիվանդության բուժման համար: Հետազոտությունն անցկացվել է Բուֆալոյի համալսարանի մի խումբ գիտնականների կողմից։
Ալցհեյմերի հիվանդությունը ձևափոխում է գեների արտահայտվածությունը գլխուղեղի առաջային ուղեղում, որը գլխուղեղի առանցքային հատվածն է և վերահսկում է ճանաչողական գործընթացները եւ կատարողական ֆունկցիաները:
Կենտրոնանալով էպիգենետիկ գործընթացների արդյունքում առաջացած գենային փոփոխությունների վրա, ինչպիսին է ծերացումը, թիմը կարողացել է փոխել վնասակար գեների բարձր մակարդակները, որոնք առաջացնում են Ալցհեյմերի հիվանդության ընթացքում հիշողության մասնակի կորուստ:
Ընթացիկ ուսումնասիրությունը լրացնում է այն աշխատանքը, որը թիմը ներկայացրել էր 2019 թ.-ին, և որում նրանց հաջողվել էր փոխել ճանաչողական ֆունկցիայի համար պատասխանատու գեների կորուստը Ալցհեյմերի հիվանդության ընթացքում:
Այս նոր ուսումնասիրության ընթացքում թիմը հաղորդել է, որ իրենք նվազեցրել են ճանաչողական խանգարումների պրոցեսներում ներգրավված գեների գերակշռությունը: Նրանք պարզել են, որ գեների պատճենման պրոցեսների ակտիվացման հետ կապված H3K4me3-ի մակարդակը շատ բարձր է Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող մարդկանց գլխուղեղի առաջային ուղեղում եւ փորձամկների մոտ։
Հետազոտողները պարզել են, որ երբ Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող փորձամկներին տրվել է այդ ֆերմենտների արտադրությունը ճնշող բաղադրությամբ բուժում, մկների մոտ գրանցվել են ճանաչողական ֆունկցիաների զգալի բարելավումներ: Այս բացահայտումը շատ կարևոր է Ալցհեյմերի հիվանդության բուժմանն ուղղված լայն կիրառման և ուժեղ ազդեցության դեղամիջոցների զարգացման համար։
Ստացված արդյունքները կարող են նաեւ օգնել այլ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների, այդ թվում՝ Պարկինսոնի հիվանդության եւ կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզի դեմ պայքարում: