Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Ծա՞նր, թե՞ թեթև կտանեք Քովիդ 19-ը. այն կախված է նաև արյան կարգից

Ծա՞նր, թե՞ թեթև կտանեք Քովիդ 19-ը. այն կախված է նաև արյան կարգից

2020-12-23

  Մարդու ապրելակերպը կամ սովորությունները միակ որոշիչ հանգամանքները չեն այն հարցում, թե ինչպես կարձագանքի օրգանիզմը կորոնավիրուսային հիվանդությանը, այս մասին գրում է «Microsoft News» կայքը, ըստ «Victoria health news»-ի։

    Արյան ո՞ր խումբ ունեցող մարդիկ են ավելի պաշտպանված այս վիրուսից և ի՞նչ անել, եթե արդեն վարակվել եք

   Ըստ վերջին ուսումնասիրության պարզվում է, որ արյան 2-րդ խումբ ունեցող մարկանց մոտ ավելի է մեծանում COVID-19-ի զարգացման ռիսկը: Այս բացահայտումները լրացնում են միջազգային GenOMICC Consortium ասոցիացիայի գիտնականների կողմից արվող շարունակական հետազոտությունները, որոնցում ուսումնասիրվում են ծանր հիվանդությունների և գեների միջև կապերը: Գիտնականները համեմատել են Մեծ Բրիտանիայում COVID-19-ով տառապող ավելի քան 2000 հիվանդի գենը առողջ մարդկանց գենի հետ, հայտնում է «The Washington Post»-ը: Գիտնականների նույն խմբի կողմից արված նախնական ուսումնասիրությունները, որոնք հրապարակվել էին «Nature»  ամսագրում դեռևս հոկտեմբերին, ցույց են տվել, որ արյան 2-րդ խումբ ունեցող մարդիկ ավելի հավանական է, որ առավել ծանր կտանեն SARS-CoV-2-ը, մինչդեռ արյան 1-ին խումբ ունեցող մարդկանց առաջարկվեցին արդյունավետ պաշտպանության այլ միջոցներ այս հիվանդության դեմ:

   «Մեր ստացած գենետիկական տվյալները հաստատում են, որ արյան առաջին խումբ ունեցող մարդկանց մոտ ավելի ցածր է Քովիդ 19-ով հիվանդանալու ռիսկը, քան արյան մյուս խմբերում, մինչդեռ արյան 2-րդ խմբի մոտ այդ ռիսկն  ավելի բարձր է, քան արյան մյուս խմբերի դեպքում»,-նշում են հեղինակները:

   Նախնական ուսումնասիրությամբ հայտնաբերվել է նաեւ 3-րդ քրոմոսոմի տեղադիրքը, որը կապված է շնչառական անբավարարության հետ, եւ այժմ հայտնաբերվում են այլ գենետիկ մարկերներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է յուրաքանչյուր մարդ արձագանքում վարակներին:

 Չնայած այն հանգամանքին, որ բացահայտումների արդյունքները կօգնեն վիրուսի բուժման հիմնական մեթոդների կատարելագործմանը, հետազոտության հեղինակները դեռևս զգուշացնում են, որ պատկերն, ամենայն հավանականությամբ, ավելին խորն է, քան իրենց աչքին այս պահին տեսանելի է։

  «Այս հարցի մի մասը թաքնված է մեր գեների մեջ, սակայն այնպես էլ չէ, որ կոնկրետ մի գործոն է դեր կատարում ծանր COVID-19-ի զարգացման պրոցեսներում, այլ ամենայն հավանականությամբ, գործոնների համադրություն է», - ասել է  ուսումնասիրության հեղինակ, գիտությունների թեկնածու, Էդինբուրգի համալսարանի գիտաշխատող Սառա Քլոհիսին:

  Ուսումնասիրության հեղինակները նշում են, որ գեները, ամենայն հավանականությամբ, առողջական այլ հայտնի բարդությունների հետ համատեղությամբ են մեծացնում հիվանդների մոտ ծանր COVID-19-ի զարգացման ռիսկը:


Բժշկական Նորություններ