Ճիշտ սննդակարգը կարող է օգնել պահպանել սրտի առողջությունը
«Սրտի աշխատանքի համար օգտակար մթերքները պարունակում են սննդարար նյութեր, որոնք նպաստում են սրտանոթային համակարգի նորմալ գործունեությանը և նվազեցնում են սրտի հիվանդությունների զարգացման ռիսկը՝ իջեցնելով ՑԽԼՊ-ի՝ «վատ» խոլեստերինի եւ արյան մեջ եռգլիցերիդների մակարդակը, արյան ճնշումը, կարգավորում են մարմնի քաշը եւ բարելավում ինսուլինի հանդեպ զգայունությունը»,- ըստ «Victoria health news»-ի՝ այս մասին հայտնում է «Essential Nutrition for You»-ի սեփականատեր եւ «One diet»-ի հեղինակ Ռանիա Բաթայնեն։
Omega-3, կալիում, կալցիում, մագնեզիում, սպիտակուցներ եւ հակաօքսիդանտներ պարունակող մթերքներով հարուստ սննդակարգը ամենաճիշտ ձևն է սրտի առողջական խնդիրներ ունեցող մարդկանց և առհասարակ բոլոր նրանց համար, ովքեր ձգտում են պահպանել կամ բարելավել սրտի առողջությունը:
Գիտությունը հաստատում է ենթադրությունը, ըստ որի՝ չմշակված հացահատիկեղենի, ընկուզեղենի եւ լոբազգիների, ինչպես նաեւ կաթնամթերքի փոքր քանակությամբ եւ սրտի համար օգտակար ճարպերի պարունակությամբ ճաշացանկը կարող է սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը նվազեցնել մոտ մեկ երրորդով, ըստ 2016 թվականի հետազոտության, որը հրապարակվել է սրտաբանության ամերիկյան քոլեջի ամսագրում:
Որո՞նք են սննդաբանների կողմից արգելվող սննդատեսակները
Ներկայացնում ենք սրտի համար ամենավտանգավոր սննդատեսակների ցանկը, որոնք մենք բոլորս գնում ենք մոտակա սուպերմարկետից կամ արագ սննդի կետերից․
Ձեր սննդակարգի հանդեպ եղե՛ք ուշադիր, քանի որ սնվելու ձևն ազդում է սրտի աշխատանքի վրա։