Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Մանկության վաղ շրջանում ունեցած մաշկային ինֆեկցիաները՝ պսորիազի զարգացման տրիգեր

Մանկության վաղ շրջանում ունեցած մաշկային ինֆեկցիաները՝ պսորիազի զարգացման տրիգեր

2021-02-05

 Մանկության վաղ շրջանում ունեցած մաշկային ինֆեկցիաները՝ պսորիազի զարգացման տրիգեր

  Ըստ «Victoria health news»-ի, Մաշկաբանության ամերիկյան ակադեմիայի ամսագրում վերջերս հրապարակված ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ  կյանքի առաջին երկու տարվա ընթացքում երեխայի մոտ գրանցված մաշկային ինֆեկցիաների և մանկական պսորիազի միջև կա անմիջական կապ:

   Թայվանի Թայչունի վետերանների գլխավոր հիվանդանոցի գիտաշխատող բ.գ.թ., Յիյու Չենը և նրա գործընկերները կատարել են համապետական ​​մակարդակով գրանցված, վերահսկողության տակ գտնվող դեպքերի ուսումնասիրություն՝ մանկական պսորիազի զարգացման վրա մանկական ինֆեկցիաների և հակաբիոտիկների ազդեցությունը պարզելու համար: Ընդհանուր առմամբ մանկական պսորիազով 1527 հիվանդ են հայտնաբերվել, և նրանց տվյալները համեմատվել են 15270 ոչ պսորիատիկ հիվանդի հետ:  

   Հետազոտողները պարզել են, որ երկու խմբում էլ երեխաների միջին տարիքը եղել է 9,9 ամսականից մինչև ± 3,7 տարի: Բազմակողմանի վերլուծության ժամանակ բացահայտվել է կապը մանկական պսորիազի և անամնեզում ատոպիկ դերմատիտի ժառանգման հետ, հատկապես մոր կողմից կամ ամենամոտ հարազատների։

   Մաշկի վիրուսային, բակտերիալ և սնկային ինֆեկցիաների հետ մանկական պսորիազի նմանատիպ կապեր նկատվել են կյանքի առաջին երկու տարվա ընթացքում: Հակաբիոտիկների համակարգային ազդեցության վերաբերյալ հարաբերակցություն չի նկատվել:

   «Մեր ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ երեխայի մոտ վաղ տարիքում առաջացող մաշկային և սնկային ինֆեկցիաները կապված են մանկական պսորիազի զարգացման հետ», - գրում են հեղինակները:


Բժշկական Նորություններ