Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Երևանն ունի նոր գլխավոր  բժիշկ մասնագետներ

Երևանն ունի նոր գլխավոր բժիշկ մասնագետներ

2021-03-23

   Քաղաքապետ Հայկ Մարությանի՝ մարտի 18-ի որոշմամբ,  նշանակվել են Երևան քաղաքի գլխավոր մասնագետները:

  Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 3-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով և հիմք ընդունելով առողջապահության ոլորտում ձեռք բերված հաջողությունները, մասնագիտական ունակությունները և երկար տարիների աշխատանքային փորձը, Երևան քաղաքի բնակչության առողջության պահպանման, հիվանդությունների և հաշմանդամության կանխարգելման, ախտորոշման և բուժման նորագույն մեթոդների ներդրմանն ուղղված միջոցառումների իրականացման աշխատանքները կանոնակարգելու նպատակով՝ քաղաքապետը Երևան քաղաքի գլխավոր մասնագետի կոչումներ է շնորհել հետևյալ բժիշկներին.

1. Քրիստինա Ռաֆայելի Ջամալյան՝  գլխավոր ալերգոլոգ

2. Լիդիա Գրիգորի Գիմոյան՝  գլխավոր նյարդաբան

3. Իզաբելլա Ֆրունզեի Վարդանյան՝ գլխավոր ատամնաբույժ

4. Արշակ Գառնիկի Ղազարյան՝ գլխավոր վարակաբան

5. Վահագն Արամի Գևորգյան՝ գլխավոր բժիշկ-լաբորանտ

6. Տիգրան Աշոտի Քամալյան՝ գլխավոր անոթային վիրաբույժ

7. Աշոտ Կորյունի Եղոյան՝  գլխավոր թոքաբան

  Նշենք, որ նրանցից շատերը եղել են «Victoria health news»-ի հյուրերը,   ներկայացրել իրենց մասնագիտական գիտելիքները հատուկ մեր կայքի լսարանին: 

  Համոզված ենք, որ նմանատիպ  օգտակար և տեղեկատավական բնույթի զրույցների առիթներ  դեռևս կլինեն, իսկ մինչ այդ՝  «Victoria health news»-ը  շնորհավորում է բոլոր բժիշկներին՝ նոր կոչման առթիվ, մաղթում արդյունավետ աշխատանք՝ ի շահ մեր հասարակության առողջության պահպանման ու ամրապնդման:


Բժշկական Նորություններ