Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Քթահոսությունը որպես COVID 19-ի Դելտա տարբերակի ախտանշան

Քթահոսությունը որպես COVID 19-ի Դելտա տարբերակի ախտանշան

2021-07-19

  Քովիդ-19-ի Դելտա տարբերակի ախտանշանները տարբերվում են կորոնավիրուսի՝ մեզ ծանոթ ախտանշաններից, ինչը դժվարացնում է այն հայտնաբերել, եթե Քովիդ-19-ի թեստ չի արվել, այս մասին, ըստ Victoria health news-ի, գրում է ամերիկյան newsbreak. com կայքը։

  Ինչպես նշում է վիրուսաբան, Մոնթկլերի պետական համալսարանի կենսաբանության պրոֆեսոր, դոկտոր Սանդրա Ադամսը, քթահոսությունը և մրսածությանը բնորոշ այլ ախտանշանները կարող են լինել Քովիդ-19-ի Դելտա տարբերակի նշան։ Սակայն այդ նույն ախտանշանները հանդիպում են նաև կորոնավիրուսի մեզ ծանոթ շտամում: 

Որո՞նք են COVID-19-ի դելտայի տարբերակի ախտանշանները

     Որովայնային ցավ

     Կոկորդի ցավ

     Գլխացավ

     Քթի փակվածություն

     Ախորժակի կորուստ

     Փսխում

     Սրտխառնոց

     Ուժեղ հազ

     Հոդացավեր

     Լսողության կորուստ

Ինչպե՞ս կարելի է պաշտպանվել Քովիդ-19-ի Դելտա տարբերակից

  Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC) հորդորում է  նախ և առաջ  պատվաստվել Քովիդ-19-ի դեմ մեզ հայտնի պատվաստանյութերից որևէ մեկով, դիմակ դնել, պահպանել սոցիալական հեռավորություն և հաճախակի լվանալ ձեռքերը օճառով։ Իսկ դոկտոր Ադամսը հավելում է, որ չնայած այն հանգամանքին, որ պատվաստված մարդիկ  Դելտա տարբերակից պաշտպանված են, այնուամենայնիվ պետք է հետևեն ԱՀԿ-ի ուղեցույցներին և կանխարգելիչ միջոցներ ձեռնարկեն:

  Հիշեցնենք, որ  Քովիդ 19-ի Դելտա տարբերակը  առաջացել է Հնդկաստանում։


Բժշկական Նորություններ