Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում բացվեց ախտորոշիչ կենտրոն. Անահիտ Ավանեսյանն էլ  ներկայացրեց կորոնվիրուսային իրավիճակը

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում բացվեց ախտորոշիչ կենտրոն. Անահիտ Ավանեսյանն էլ ներկայացրեց կորոնվիրուսային իրավիճակը

2021-07-27

  Առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրեն Արման Հովակիմյանը լրագրողներին ներկայացրեցին բժշկական կենտրոնի վերանորոգված և վերազինված ախտորոշիչ բաժանմունքը:

  Տնօրեն Արման Հովակիմյանն իր խոսքում նշեց, որ  Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ը վերապոֆիլավորվել է որպես կորոնավիրուսային վարակի դեմ պայքարող կենտրոնի 2020 թ-ի ապրիլի 2-ին  և մինչ այժմ էլ իրականացնում է COVID-19 ախտորոշված պացիենտների բժշկական օգնությունը:

Ի՞նչ աշխատանքներ են արվել  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում

  Շահագործման է հանձնվել 40 մահճակալով նոր վերակենդանացման բաժանմունքը, հիմնանորոգվել և կահավորվել է 9 վիրահատարան, ախտորոշիչ բաժանմունքը համալրվել է ամբողջությամբ  թվային հեռակառավարվող ռենտգենոգրաֆիկ և ֆլյուորոսկոպիկ համակարգով, ստացիոնար թվային ռենտգեն համակարգով, COVID-19-ի կենտրոնացված լաբորատոր հետազոտություններ իրականացնելու նպատակով լաբորտաորիան հագեցվել է հավելյալ արյան գազերի և էլեկտրոլիտների ավտոմատ վերլուծիչով, հագեցվել մանրէաբանական և ՊՇՌ իրականացնող սարաքավորումներով, ձեռք է բերվել 25 նոր հեմոդիալիզի սարքավորում:

  Ախտորոշիչ կենտրոնը կենտրոնացված է առաջին հարկում, որն, ըստ տնօերնի պացիենտի համար ավելի հարմարվետ է:

Կորոնվիրուսային իրավիճակը Հայաստանում

  Առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը  ներկայացրեց  կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում: Նա նշեց, որ նկատվում է  թվերի մի փոքր աճ, իսկ առաջիկայում, աշնան առաջին կեսին,  սպասվում է նոր ալիքի վտանգ:

  Անդրադառնալով Հայաստանում Դելտա շտամի առկայությանը , ասաց որ թեև այս  պահին Դելտա շտամի  նմուշ արձանագրված չկա, բայց համաճարակային հետազոտությունը ցույց է տալիս, որ,  իհարկե,  Հայաստանում էլ այն շրջանառվում է, քանի որ  մենք  ունենք  բաց օդային սահման  և՛ Ռուսաստանի, և՛ Վրաստանի հետ, որտեղ  Դելտա շտամը հայտնաբերված է:

  Ներկայացնելով պատվաստումային իրավիճակը, ասաց,  որ ամեն ինչ անում են  բարձրացնելու պատվաստել ցանկացողների քանակը: Հարցին՝ արդյոք առաջիկայում պատվաստվելը կդառնա պարտադիր, առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ ոչ թե պարտադիր, այլ խրախուսելի.

  «Մենք ևս հետաքրքիր գործիքակազմ ենք մտածել և ուշադրությունը ավելի դեպի մշակույթ ենք ուղղել, շուտով պատվաստվողները վիճակահանությամբ կունենան թատրոնների, օպերայի, մշակութային միջոցառումների մասնակցության տոմսեր, որովհետև կարծում ենք հանրային տեղեկատվությունը բարձրացնելու համար պետք են  այսպիսի խրախուսական միջոցառումներ»:

  Առողջապահության նախարարությունն  այս պահին մշակում է  այդ  սահմանափակումների  փաթեթը,  որը կներկայացվի  օգոստոսի 2-րդ կեսին:  


Բժշկական Նորություններ