Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


3 միլիոն դոլար առողջապահական համակարգի հզորացման  եւ արդիականացման համար

3 միլիոն դոլար առողջապահական համակարգի հզորացման եւ արդիականացման համար

2021-08-07

  Սույն թվականի օգոստոսի 6-ին կառավարությունը հավանություն տվեց  Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի միջոցներից «ՀՀ-ում COVID-19  համավարակին պատրաստվածության մակարադակի բարձրացում. կորոնավիրուսից առաջացող սպառնալիքի հայտնաբերում և արձագանքում» ծրագրի ֆինանսավորման համար դրամաշնորհի տրամադրման մասին ՀՀ և Եվրասիական զարգացման բանկի միջև համաձայնագրի ստորագրման առաջարկությունը:

  ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մանրամասնեց, որ  սույն համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել  3 միլիոն դոլար դրամաշնորհ, որն ուղղվելու է առողջապահական համակարգի հզորացմանը, արդիականացմանը. «Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ ՀՀ-ում դեռ շարունակվում է կորոնավիրուսային վարակի դեպքերի ալիքաձև աճը: Հիվանդությանը դիմակայելու, արագ արձագանքելու և հիվանդներին պատշաճ օգնություն տրամադրելու համար անհրաժեշտ է  համակարգը անընդհատ արդիականցնել  և մենք կորոնավիրուսային վարակը դիտարկելով մարտահրավեր նաև դիտարկել ենք որպես առիթ մեր համակարգում լրացուցիչ ներդրումներ անելու և պատրաստվածության աստիճանը բարձրացնելու և պատրաստ լինելու նաև այլ մարտահրավերների դիմակայելու համար»-ասաց Անահիտ Ավանեսյանը:

  Նախարարի խոսքով, այս դրամաշնորհի շրջանակներում նախատեսվում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի 2 մարզային կենտրոնների՝ Արմավիրի և Արարատի մասնաճյուղերի ամբողջական վերակառուցում և վերազինում և Լոռու մարզի Վանաձորի ԲԿ-ին կից ինֆեկցիոն նոր մասնաշենքի կառուցում և համալրում:

  Կարևորելով այս նախաձեռնությունը առողջապաահության նախարարն ասաց. «Այս ծրագրի շրջանակներում մենք կունենանք ամբողջական համակարգված  հիվանդությունների վերհսկման և կանխարգելման  ազգային կենտրոնի ազգային ցանց, որովհետև մյուս 5 մասնաճյուղերը արդեն իսկ վերանորոգվել և վերազինվել են և նորագույն պայմաններին համապատասխան ինֆեկցիոն բաժանմունք»:

  Անդրադառնալով աշնանը սպասվող կորոնովիրուսի տարածման աճին, ասաց, որ վարակի աճը զսպելու համար՝ ամենագործուն միջոցը պատվաստումն է:

  Նախարարը գոհունակություն հայտնեց պատվաստման ցուցանիշներից: Օգոստոսի 5-ի տվյալներով 196036 պատվաստում է արվել: Կատարվել է նաև  տարբերակված նմուշառում և հայտնաբերվել է  25 դելտա շտամ, և 5  բրիտանական:

  Հուլիսի 15-ից էլ  վարվում է  առանձին վիճակագրություն, ըստ որի,  մինչև օոգոստոս 4-ը 58108  պատվաստված անձից  56010 ը ՀՀ  քաղաքացի է, իսկ 2096-ը՝ օտարերկրյա:


Բժշկական Նորություններ