Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


COVID-19- ի կանխարգելմանն ուղղված նոր միջոցառումներ չպատվաստված ամերիկացիների վրա

COVID-19- ի կանխարգելմանն ուղղված նոր միջոցառումներ չպատվաստված ամերիկացիների վրա

2021-09-09

  Սպիտակ տունը հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Բայդենը հինգշաբթի կհայտարարի իր վարչակազմի կողմից COVID-19-ի կանխարգելմանն ուղղված նոր քայլերի մասին, որոնց մեջ ներառված են՝ թեստավորումը, իրավունքները և դպրոցական միջոցառումները՝ հիմնված մարդու պատվաստման կարգավիճակի վրա,  ըստ «Victoria helath news»-ի, այս մասին գրում է ամերիկյան «NewsBreak» լրատվական կայքը:

  Կայքը հիշեցնում է՝  Սպիտակ տան խոսնակ Ջեն Պսակին չորեքշաբթի լրագրողներին ասել էր, որ նոր պահանջները տարածվելու են երկրի ողջ բնակչության վրա:

  «Նախագահը հայտարարեց վեց քայլի մասին, կլինեն նոր ավելացումներ: Որոշ կետեր կվերաբերվեն թեստավորման հասանելիությանը, մյուսները՝ բնակչության իրավունքներին և դպրոցներում երեխաների պաշտպանվածությանը»,- ասել է Պսակին:

  ԱՄՆ նախագահն անցյալ շաբաթ նշել է, որ իր վարչակազմն ուղիներ է փնտրում, որպեսզի երեխաներն ավելի ապահով զգան իրենց դպրոց հաճախելիս, իսկ աշխատողները` գրասենյակ:

  «Անշուշտ, կլինեն նոր ավելացումներ, որոնք, անկասկած, կանդրադառնան ողջ երկրի բնակչության վրա, բայց միևնույն ժամանակ  մենք   աշխատում ենք    վիրուսի տարածումը պահել վերահսկողության տակ, որպեսզի հնարավոր լինի  վերադառնալ  սովորական կյանքի ռիթմին»,- հավելել է Պսակին:

  Բայդենի այս քայլերը  կապված են երկրով մեկ  հոսպիտալացման  դեպքերի աճի հետ, որոնցում մեծ թիվ է կազմում  վարակելիության բարձր ցուցանիշ ունեցող Դելտա շտամը:

  Հարցին, թե արդյոք կանխարգելիչ նոր միջոցառումները կազդեն ամերիկացիների կյանքի որակի վրա, Պսակին պատասխանել է. «Դա կախված է նրանից, պատվաստված է անձը, թե ոչ»:


Բժշկական Նորություններ