Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Ինչպե՞ս բարելավել կյանքը

Ինչպե՞ս բարելավել կյանքը

2021-12-30

  Մոտենում է 2022 թ-ը և շատերն ամփոփելով տարին իրենք իրենց ասում են, որ այս տարի ամեն բան այլ կերպ է լինելու, այն ինչ չեն հասցրել անել՝  կանեն նոր տարում: Համաձայնեք, եթե ոչ 100 տոկոսով, ապա, գոնե, 99 տոկոսով մեզանից է կախված, թե ինչպիսին ենք մենք և ինչպիսին է  մեր  կյանքը:

  Այս խորհուրդները թերևս  կօգնեն ձեզ ազատվելու  տարատեսակ կախվածություններից, ձեզ խանգարող իրերից ու հարաբերություններից:

  Այն, ինչը չես օգտագործում ՝ գցիր, որ կարողանաս մտնել կյանքի նոր փուլ

  10 խորհուրդ  կյանքը թեթևացնելու համար.

  1. Դեն նետեք այն իրերը (հագուստներ, անպիտան առարկաներ), որոնք  այլևս չեք օգտագործում:
  2. Մաքրեք սոցիալական ցանցերի ձեր տարածքը. հեռացրեք այն մարդկանց, ում գրածները ձեզ նյարդայնացնում է: Միևնույն ժամանակ մի գրեք բացասական մեկնաբանություններ, որովհետև այն առաջինը խոցում ու վիրավորում է հենց ձեզ:
  3. Դադարեք սելֆիներ ու տարատեսակ նկարներ տեղադրել սոցցանցներում և  ակնկալել հավանությունների մեծ քանակ: Ազատվելով այդ նկարներից և սելֆիներից՝ վերջապես հասկացեք, որ ձեզ գնահատական տվողը դուք եք:
  4. Եթե ունեք առողջական  խնդիր, մի վախեցեք, հավաքեք համարձակություն և այցի ժամ ամրագրեք բժշկի մոտ:
  5. Հեռախոսից ջնջե՛ք ավելորդ համարները, այն ընկերների համարները, որոնց հետ հարաբերությունները անվերադարձ խզված են,  իսկ եթե կարծում եք, որ կարող եք վերկանգնել և   ամեն բան դեռ կորած չէ, ապա փորձեք հաշտվել:
  6. Աշխատեք ամեն օր ձեզ համար մի նոր բան ավելացնել, դա կլինի ֆիթնեսի պարապմունք, թե մի  նոր իրի  ձեռքբերում, որն, օրինակ անհրաժեշտ է աշխատանքում: Փորձեք փոխել ձեր  ամենօրյա  օրակարգը. օրինակ, եթե ամեն օր նույն ճանապարհով եք գնում աշխատանքի,   փոխեք  երթուղին, կամ, եթե ամեն օր նախաճաշին նույն բանն եք ուտում, մի նոր բան ավելացրեք:
  7. Հանգստացեք. լավ աշխատելու համար  հանգստանալը կարևոր նախապայման է: Լավ գիրք կարդացեք, որևէ տեղ գնացեք, կամ պարզապես գնացեք մոտակա այգի  և հետևեք   երեխաների  խաղին:
  8. Եթե դժգոհ եք աշխատավայրից, աշխատանքից, ավելի լավ է փոխեք այն: Կամ դիմեք որևէ մասնագետի, որը ձեզ կօգնի ադապտացվել աշխատանքին, որովհետև միևնույն է100 տոկոսանոց լավ գործ չկա:
  9. Մի՛ վախեցեք սովորական մարդ լինելուց. մի՛ ստիպեք ձեզ արտառոց բան անել, ապրեք ձեր ներքին վիճակի հետ համահունչ: Բավարարվեք նրանով ինչ ունեք և միշտ շնորհակալ եղեք: Հենց  բավարաված ու շնորհակալ լինելուց հետո հնարավոր կլինի բարձրանալու մի նոր աստիճանի: Եթե անգամ սխալ եք արած լինում, մտածեք, որ ձեռք բերեցիք փորձառություն և հետագայում այդ սխալը այլևս չեք կրկնի:  
  10. Աշխատեք  ձեզ   հուզող խնդիրները պատմել ոչ թե շրջապատից որևէ մեկին,  այլ դիմեք հոգեբանի:

Ձերբազատվե՛ք ավելորդ մտքերից ու ձեզ տանջող սովորություններից, եղե՛ք ներդաշնակ ձեր անձի հետ և միշտ կատարելագործվե՛ք:

«Victoria health news»-ը սրտանց շնորհավորում է գալիք՝ 2022 թ-ը, մաղթում՝ խաղաղ, բերքառատ, սիրառատ  ու ամենակարևորը առողջ  տարի:


Բժշկական Նորություններ