Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Նոր ուսումնասիրություն.  պատվաստանյութերի ազդեցությունը Omicron-ի  վրա

Նոր ուսումնասիրություն. պատվաստանյութերի ազդեցությունը Omicron-ի վրա

2022-01-20

  Մասաչուսեթսի գլխավոր հոսպիտալի (MGH), Մասաչուսեթսի տոխնոլոգիական ինստիտուտի (MIT) և Հարվարդի համալսարանի հետազոտողների կողմից անցկացրած ուսումնասիրության համաձայն՝ «Moderna» և «Pfizer» պատվաստանյութերի լրացուցիչ «խթանիչ» չափաբաժին է անհրաժեշտ՝ SARS-CoV-2-ի «Օմիկրոն» շտամի դեմ իմունիտետ ձևավորելու համար։

COVID-19 պատվաստանյութերի սովորական դեղաչափերը չեն չեզոքացնում  «Omicron» տարբերակը

  Ամերիկյան բժշկական «Cell» ամսագրում հրապարակված  հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ում հասանելի COVID-19 պատվաստանյութերի սովորական դեղաչափերը չեն տալիս բավարար քանակությամբ հակամարմիններ, որոնք կարող են ճանաչել և չեզոքացնել «Omicron» տարբերակը:

  Նոյեմբերի վերջին Հարավային Աֆրիկայի առողջապահության ոլորտի պաշտոնյաները հայտնեցին, որ SARS-CoV-2-ի նախկինում անհայտ տարբերակը արագորեն տարածվում է ամբողջ երկրում: Տարբերակը, որը Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)  կողմից ստացել է Omicron անվանումը, շուտով շատ ավելի վարակիչ կլինի, քան Delta շտամը:

  «Անհրաժեշտ էր իմանալ, թե արդյոք ներկայիս պատվաստանյութերը պաշտպանում են օմիկրոնից», - ասում է «Cell»-ի գլխավոր հեղինակ Ալեխանդրո Բալազը, ով պատասխաններ գտնելու համար սկսեց համագործակցել այլ գիտնականների հետ։

Omicron-ի վարքագիծը նմանակող պսևդովիրուսը  գնահատել է պատվաստանյութերի արդյունավետությունը 

  Առաջին քայլը եղել է «Moderna»-ի՝  Omicron-ի դեմ անվտանգ տարբերակի ստեղծումը, որը հայտնի է որպես «կեղծ վիրուս» և կարող էր  կիրառվել լաբորատորիայում՝ գնահատելու համար ԱՄՆ-ում COVID-19-ի դեմ առկա երեք պատվաստանյութի արդյունավետությունը, դրանք են՝ «Pfizer»-ը երկու չափաբաժնով, «Moderna» և «Johnson & Johnson» պատվաստանյութերը՝ մեկ դեղաչափով։  

  Բալազի և նրա գործընկերների կողմից ստեղծված պսևդովիրուսը նմանակել է Omicron-ի վարքագիծը, որն ունի 34 մուտացիա, որոնք առկա չեն եղել SARS-Cov-2-ի չինական շտամում, որն առաջին անգամ հայտնաբերվել է Չինաստանի Ուհան քաղաքում 2019 թվականի դեկտեմբերին: Գիտնականները կարծում են, որ այս մուտացիաները կարող են մասամբ պատասխանատու լինել Omicron-ի արագ տարածման համար ամբողջ աշխարհում:

  Այնուհետև հետազոտողները աշխատել են արյունաբանների և ուռուցքաբանների հետ։ Արյան նմուշներ են վերցրել թվով 239 մարդուց, ովքեր ամբողջությամբ պատվաստված էին COVID-19-ի երեք պատվաստանյութից գոնե մեկով: Հետազոտության մասնակիցները Մասաչուսեթսի «General Brigham Health System»-ի աշխատակիցներն էին և Մասաչուսեթս նահանգի Չելսի քաղաքի բնակիչները։ Այս համայնքն ունի COVID-19-ով վարակվածության  բարձր աստիճան: Խումբը ներառում էր 70 տղամարդ և կին, ովքեր ստացել են «Pfizer»-ի կամ «Moderna»-ի երրորդ չափաբաժինը:

Պատվաստանյութերի  խթանիչ չափաբաժինն է   պաշտպանում  Omicron-ից

  Արյան նմուշներն օգտագործվել են՝ չափելու համար, թե յուրաքանչյուր պատվաստանյութ որքանով է արդյունավետ Omicron-ի, ինչպես նաև Delta-ի և այլ շտամերի դեմ: Ստացված արդյունքները զարմացրեցին․ «Մենք հայտնաբերեցինք, որ Omicron-ի դեմ ներկայիս պատվաստանյութերի երկու չափաբաժինը շատ թույլ են և չեն ապահովում պաշտպանություն, այսինքն ցույց տվեցին կեղծ վիրուսի շատ թույլ չեզոքացում, երբ օգտագործեցինք այն մարդկանց արյան նմուշները, ովքեր վերջերս պատվաստվել էին «Moderna» և «Pfizer»  պատվաստանյութերի երկու չափաբաժնով կամ «Johnson & Johnson»-ի մեկ չափաբաժնով, ի տարբերություն նրանց, ովքեր ստացել էին «Moderna» և «Pfizer»  պատվաստանյութերի երեք չափաբաժին», - ասում է Բալազը:

  Հետազոտության արդյունքները ևս մեկ անգամ վերահաստատում են՝  ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC)  այն խորհուրդը, որ COVID-19-ի  դեմ նշված պատվաստանյութերի խթանիչները համապատասխանում են 16 և ավելի բարձր տարիք ունեցող անձանց:  


Բժշկական Նորություններ