Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Ինչպե՞ս բուժել զարկերակային գերճնշումը. պատասխանում է սրտաբանը

Ինչպե՞ս բուժել զարկերակային գերճնշումը. պատասխանում է սրտաբանը

2022-04-15

Ինչպե՞ս բուժել զարկերակային գերճնշումը

  -Եթե ախտորոշվել է զարկերակային գերճնշում, ապա բժիշկը կարող է նշանակել որոշ քննություններ, ինչպիսիք են՝ էլէկտրասրտագրությունը, արյան քննություն՝ երիկամների աշխատանքը ստուգելու համար, խոլեստերինի և գլյուկոզայի մակարդակը, ինչպես նաև մեզի քննություն՝ սպիտակուցի առկայությունը գնահատելու համար:

Կարելի է արդյոք իջեցնել արյան ճնշումն առանց դեղորայք ընդունելու

  - Ապրելակերպը փոփոխելով կարելի է հասնել նշանակալի բարելավման, որը կօգնի որոշ մարդկանց խուսափել դեղորայքի ընդունումից: Կարևոր է նվազեցնել մարմնի զանգվածը, եթե առկա է գիրություն, մինիմումի հասցնել կերակրի աղի քանակությունը սննդի մեջ և  կանոնավոր մարզվել:

Ի՞նչ անել, եթե կարիք կա բուժել զարկերակային գերճնշումը դեղորայքի օգնությամբ

  -Գոյություն ունեն զարկերակային գերճնշումը կարգավորող բազմաթիվ դեղորայքներ: Ձեր բժիշկը պետք է ընտրի թիրախային դեղորայք կամ դեղորայքային կոմբինացիա՝ ձեր խնդրին համապատասխանող: Եթե ինչ որ պատճառով առաջանում են կողմնակի երևույթներ, ապա առկա են բազմաթիվ այլընտրանքներ: Զարկերակային գերճնշման բուժումը նշանակվում է երկարաժամկետ և կուրսային բնույթ չի կրում:

Հարցերին պատասխանեց   սրտաբան Տաթևիկ Հովակիմյանը:


Հարցազրույցներ