Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Բերանի խոռոչի խնամք

Բերանի խոռոչի խնամք

2022-05-26

 Լնդերի ամրությունը տնային պայմաններում ապահովելու համար խորհուրդ է տրվում պարբերաբար օգտագործել դեղատներում և խանութներում վաճառվող թեթև անտիսեպտիկներ,  ոչ շատ հաճախ տանն իրականացնել ողողումներ, ատամները լվանալ օրը 2 անգամ՝ առավոտյան և երեկոյան՝ 2 րոպեից ոչ պակաս տևողությամբ, ամիսը մեկ անգամ փոխել խոզանակը, միջատամնային տարածությունները սննդի մնացորդներից մաքրելու համար օգտագործել ատամնաթել:

 Ատամները պետք է մաքրել խոզանակի ուղղահայաց, կիսաշրջանաձև, ավլող շարժումներով, սկսելով ատամի հիմքից դեպի դուրս, նույնկերպ մաքրել ներսի մակերեսը, ատամների կտրող և ծամող մակերեսը: Ատամների մաքրումը պետք է ավարտել լեզուն մաքրելով:Սննդի մնացորդները կուտակվում են լեզվի տակ պտկիկների արանքում և հիանալի միջավայր են դառնում մանրէների զարգացման համար: Դրանից խուսափելու համար պետք է լեզուն մաքրել հատուկ խոզանակով: Նման գործողությունը օգնում է նաև նվազեցնել բերանից եկող հոտը: Մասնագետները խորհուրդ են տալիս. ատամները մաքրելուց հետո մատներով կամ խոզանակով մերսել լնդերը շրջանաձև շարժումներով, այն լավացնում է արյան շրջանառությունը:

 Բերանի խոռոչի առողջության պահպանման ամենարդյունավետ միջոցը կանխարգելումն է: Ատամների և լնդերի առողջությունը պահպանելու համար և կանխարգելելու  դրանց հիվանդությունները անհրաժեշտ է, որ    մասնագետը կանոնավոր զննի բերանի խոռոչն ու ատամների վիճակը:  Առողջ բերանի խոռոչի առկայության դեպքում տարեկան 2 կանխարգելիչ այցն ատամնաբուժարան բավարար է:

 Բերանի խոռոչի պրոֆեսիոնալ հիգիենան ստոմատոլոգիական առողջության երաշխիքներից մեկն է: Այժմ տվյալ բուժգործողությունը ավելի ու ավելի է նշանակություն ձեռք բերում, քանի որ մարդիկ հասկանում են, որ ժամանակին կատարված կանխարգելումը շատ ավելի լավ է, քան ժամանակակից ու հուսալի բուժումը: Իսկ, քանի որ պրոֆեսիոնալ հիգիենան ստոմատոլոգիական հիվանդությունների կանխարգելման գործողություններից մեկն է, գիտությունը դրան շատ ավելի ուշադրություն է դարձնում նորագույն միջոցներ ու մեթոդներ մշակելով:

 Պրոֆեսիոնալ հիգիենան նշանակալիորեն տարբերվում է անհատականից: Բերանի խոռոչի պրոֆեսիոնալ հիգիենան կատարվում է մի քանի մեթոդներով. ուլտրաձայնով, Air-flow և Perio-flow մեթոդով, տարբեր խոզանակներով, ատամի մածուկներով, գործիքներով և այլ օժանդակ միջոցներով, օրինակ, ատամնաթելով (ֆլոսս) և այլն:

 Ուլտրաձայնային սարքերի օգնությամբ կատարվում է ատամնաքարերի հեռացում, ինչպես վերլնդային, այնպես էլ ենթալնդային հատվածներում: Այդ նպատակով օգտագործում են տարբեր գլխիկներ, քանի որ այդ ուժգործողությունները առանձակի մոտեցումներ են պահանջում:

 Air-flow և Perio-flow սարքերը նույնանման գործառույթներն ունեն: Դրանք նախատեսված են ատամնափառը հեռացնելու համար: Հիանալի մաքրում են և փափուկ, և պինդ պիգմենտային փառը: Հատկապես լավ ու անվնաս հեռացնում են, այսպես կոչված, ծխախոտի փառը, որն իր կառուցվածքով լինում է չափազանց խիտ ու մածուցիկ:  Սարքերի գործողությունը հետևյալն է` օդի, ջրի և հատուկ հղկող փոշու շիթի նշանակալի ճնշման տակ հեռացվում է ատամնափառը: Տարբերությունը միայն հատվածի և փոշու կազմի մեջ է: Air-flow-ով մաքրում են բացառապես վերլնդային հատվածը, իսկ Perio-flow-ով` ենթալնդային: 


Բժշկական Նորություններ