Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Ինչպե՞ս խուսափել աղիքային վարակիչ հիվանդություններից

Ինչպե՞ս խուսափել աղիքային վարակիչ հիվանդություններից

2022-06-20

  Աղիքային վարակիչ հիվանդությունները տարածվում են ջրի, սննդի միջոցով, ինչպես նաև կենցաղակոնտակտային ճանապարհով:

  Սննդամթերքը բարենպաստ պայմաններում վարակիչ հիվանդությունների հարուցիչների համար հանդիսանում է սննդային միջավայր՝ նպաստելով դրանց աճմանը և բազմացմանը:

  Ամռանը լավ չլվացված մրգերը  և բանջարեղենը, համապատասխան պայմաններում չպահված սննդամթերքը, ոչ ճիշտ պատրաստված ուտեստներն ավելի հաճախ են դառնում աղիքային վարակիչ հիվանդությունների բռնկումների առաջացման պատճառ:

  Աղիքային վարակիչ հիվանդություններով առավել հաճախ հիվանդանում են երեխաները, տարեցները, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, որոնց իմուն համակարգը թույլ է:

Ինչպե՞ս խուսափել աղիքային վարակիչ հիվանդություններից

  Աղիքային վարակիչ հիվանդություններից խուսափելու համար խորհուրդ է տրվում հաճախակի լվանալ ձեռքերն օճառով, միրգ-բանջարեղենն օգատգործելուց առաջ մանրակրկիտ լվանալ հոսող ջրով՝ առնվազն 2-3 րոպե, սննդամթերքը պահել փակ տարաներում աղտոտումից խուսափելու համար, շուտ փչացող սննդամթերքը պահել սառնարանում, խուսափել գնել սննդամթերք, որը վաճառվում է դրա համար չնախատեսված վայրերում, հատկապես փողոցներում, չլողալ լողալու համար չնախատեսված ջրավազաններում:

  Աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշանների (ջերմության բարձրացում, սրտխառնոց, փսխում, ցավ որովայնի շրջանում, լուծ, ընդհանուր թուլություն և այլն) առկայության դեպքում  անհապաղ դիմեք  բժշկի:


Բժշկական Նորություններ