Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Ալերգիկ ռինիտ

Ալերգիկ ռինիտ

2022-07-18

  Ալերգիկ ռինիտը քթի լորձաթաղանթի  ալերգիկ բորբոքում է և համարվում է ամենահաճախ հանդիպող ալերգիկ հիվանդություններից:

2022 թ-ի տվյալներով՝ աշխարհի մեծահասակների 10-ից 30 տոկոսը  և երեխաների 40 տոկոսն ունի ալերգիկ ռինիտ:

Տարածված ախտանշաններն են՝

  • Քթահոսություն
  • Փռշտոց
  • Քթի փակվածություն
  • Քոր քթի մեջ
  • Երբեմն՝ կոկորդում քերոցի զգացում
  • Արցունքահոսություն
  • Աչքերի քոր, կարմրություն

Ալեգիկ ռինիտի առաջացման պատճառները միջավայրում գտնվող շնչառական  ալերգեններն են՝ ծառերի, խոտաբույսերի, մոլախոտերի ծաղկափոշին, բորբոսասնկերը և այլն:

Առանձնացվում են ալերգիկ ռինիտի երկու տեսակ՝ սեզոնային  և շուրջտարյա ալերգիկ ռինիտներ:

Հիվանդության կանխարգելման ապացուցված եղանակներ չկան: Չնայած տհաճ ախտանշաններին՝ ալերգիկ ռինիտն ունի արդյունավետ բուժում: Նշենք, որ հիվանդության բուժմամբ զբաղվում է ալերգոլոգը:


Բժշկական Նորություններ