Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Մայրական կաթը լավագույն սնունդն է մանկան համար

Մայրական կաթը լավագույն սնունդն է մանկան համար

2022-08-09

  ԱՀԿ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը խորհուրդ են տալիս երեխային բացառապես կրծքով կերակրել առաջին 6 ամիսների ընթացքում, որից հետո՝ մինչև 2 տարեկանը և դեռ ավելին, փոքրիկները պետք է շարունակեն սնվել կրծքի կաթով՝ սննդակարգում ներառելով այլ սննդարար և անվտանգ կերակուրներ ևս:

Կրծքով չկերակրվող փոքրիկների համեմատ կրծքով կերակրվող փոքրիկների մահը 14 անգամ  քիչ հավանական է:

Ձեզ ենք ներկայացնում կրծքով սնուցման առավելությունները երեխայի համար՝

  • Դրական է ազդում  երեխայի զարգացման և վարքագծի վրա,
  • Նվազեցնում է գաստրոէնտերիտների  և փորլուծության ռիսկը,
  • Իջեցնում է միջին օտիտի զարգացման ռիսկը,
  • Իջեցնում է անհասների նեկրոտիզացնող էնտերոկոլիտի (ՆԷԿ) ռիսկը,
  • Նվազեցնում է շնչառական համակարգի հիվանդությունների, թոքաբորբերի ռիսկը,
  • Իջեցնում է մանկան հանկարծամահության համախտանիշի ռիսկը,
  • Նվազեցնում է հոսպիտալացումների ռիսկը,
  • Իջեցնում է 1-ին տիպի շաքարային դիաբետի ռիսկը,
  • Նվազեցնում է կարիեսի առաջացման հավանականությունը,
  • Իջեցնում է մանկական տարիքում ավելցուկային քաշի  և ճարպակալման ռիսկը,
  • Բարելավում է տեսողությունը:

Կյանքի առաջին վեց ամիսների ընթացքում երեխային կերակրե'ք բացառապես կրծքով: Այդ ժամանակահատվածում կրծքի կաթն այն ամենն է, ինչի կարիքն ունի երեխան, և պետք չէ նրան լրացուցիչ ջուր, սամիթի ջուր, թեյ, հյութեր կամ այլ հեղուկներ տալ, անգամ շոգ եղանակին:


Բժշկական Նորություններ