Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Ի՞նչ է առաջացնում ալկոհոլի օգտագործումը շոգին

Ի՞նչ է առաջացնում ալկոհոլի օգտագործումը շոգին

2022-08-16

 Շոգին ալկոհոլ օգտագործելիս սրտամկանն աշխատում է մեծ ծանրաբեռնվածությամբ՝ լայնանում են արյունատար անոթները և նվազում է զարկերակային ճնշումը: Շոգ պայմաններում, երբ օրգանիզմն ունի մեծ քանակով ջրի կարիք, ալկոհոլի օգտագործումն ավելի է խորացնում ջրազրկումը և օրգանիզմի գերտաքացումն առաջացնում է գլխապտույտներ և ուշաթափություններ:

 Շոգին ալկոհոլային խմիչքները կամ զովացուցիչ կոկտեյլները որևէ կերպ չեն հագեցնում ծարավը, ընդհակառակը՝ առաջացնում են գլխացավ և բերանում՝ չորության զգացում:

Ի՞նչ են խորհուրդ տալիս անել մասնագետները, օդի բարձր ջերմաստիճանի պայմաններում՝

  • Խուսափե՛ք արևի ուղիղ ճառագայթներից ( հատկապես 12:00-ից 17:00-ն), Օգտագործեք սովորակնից շատ հեղուկներ՝ օրական շուրջ 3 լիտր (սրտանոթային և միզասեռական համակարգի հիվանդություններ ունեցողները խորհրդակցեն բժշկի հետ),
  • Ընտրե՛ք թեթև, դյուրամարս սնունդ, շատ մրգեր և հում բանջարեղեն,
  • Մի՛ չարաշահեք կոֆեինը և շաքար պարունակող ըմպելիքները թե՛ տաք, թե՛ սառը վիճակում,
  • Երեխաները, հղիները, ծերերը, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք ցերեկային ամենաշոգ ժամերին կարող են քնել կամ պառկել, քանի որ պառկած դիրքում հեշտանում է ջերմատվությունն ու արյան շրջանառությունը,
  • Հետևե՛ք, որ օդափոխիչը կամ օդորակիչն ապահովի օդափոխությունը, սակայն սառը օդի ուժեղ հոսանքն ուղղված չլինի անմիջապես ձեզ վրա։


Բժշկական Նորություններ