Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Ինչպե՞ս վճարել անկանխիկ բժշկական ծառայությունների դիմաց

Ինչպե՞ս վճարել անկանխիկ բժշկական ծառայությունների դիմաց

2022-08-23

  2022 թ-ի հուլիսի 1-ից Երևանում բժշկական բոլոր ծառայությունների դիմաց կատարվող վճարումներն իրականացվում են անկանխիկ:Նախատեսվում է, որ 2023 թ-ի հուլիսի 1-ից անկանխիկ գործարքներ կարվեն նաև մարզերի վարչական կենտրոններում, իսկ  2024 թ-ի հուլիսի 1-ից այլ բնակավայրերում:

Ինչպե՞ս կարող եք վճարել բժշկական ծառայությունների դիմաց՝  անկանխիկ

1. ՊՈՍ տերմինալի միջոցով

  • քարտը մտցնել տերմինալի մեջ և հավաքել PIN կոդը,
  • անհպում վճարում` համապատասխան « ))) » նշանն ունեցող վճարային քարտը կամ հեռախոսը մոտեցնել տերմինալին:

2. Վճարային տերմինալի միջոցով

  • բժշկական հաստատության բանկային հաշվեհամարին հաստատությունում կամ դրա մերձակայքում տեղադրված վճարային տերմինալի միջոցով փոխանցել գումարը:

3. Բջջային հավելվածի միջոցով

  • բանկի բջջային հավելվածի համապատասխան բաժնում բժշկական հաստատության բանկային հաշվեհամարին  կատարել փոխանցում,
  • QR կոդի սքանավորման միջոցով,
  • Էլ. դրամապանակում առկա միջոցներով:

4. Բանկային փոխանցման միջոցով

  • բժշկական կազմակերպության բանկային հաշվեհամարին բանկի որևէ մասնաճյուղից փոխանցել գումարը:


Բժշկական Նորություններ